Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:15 13-11-2024

Հյուսիս-հարավի անվան տակ բնակիչների հողը գերակա շահ են ճանաչել, ապա վաճառել ընկերներին

Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Արգավանդ գյուղի բնակիչներ Կարապետ Գրիգորյանը, ու Վահան Նարիբեկյանը ՀՀ իշխանություններից պահանջում են՝ իրենց սեփականություն հանդիսացող հողատարածքները վերադարձնեն իրենց։

2015 թվականին Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման նպատակով ՀՀ կառավարությունը գերակա շահ է ճանաչել Արարատի մարզի Արգավանդ գյուղի հողատարածքների մի մասը և բնակիչներին փոխհատուցում տվել։ Սակայն ճանապարհը, այդ թվում՝ Չարբախ տանող կամուրջը, որը պետք է անցներ նշված հատվածով, բոլորովին այլ վայրով է անցել։

Կարապետ Գրիգորյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ փաստաթղթերով իրեն պատկանող հողակտորի վրա փորձել է աշխատանքներ կատարել, բայց պարզվել է, որ Մասիսի համայնքապետարանը գործարք է կատարել, այդ տարածքը վաճառել մեկ այլ քաղաքացու։

«Մեր հողերը փաստացի գերակա շահ են ճանաչվել, բայց չեն օգտագործվել, մենք հիմա պահանջում ենք, որ մեր հողերը վերադարձնեն մեզ, մենք էլ մեզ վճարված գումարները կվերադարձնենք պետությանը։

Կամրջի բացման օրը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին էլ եմ մոտեցել, որն այսօր Պաշտպանության փոխնախարարն է, ինքն ինձ ճանաչեց, ասաց՝ Կարապետ, քարտեզների սխալմունք է եղել, իմ իրավաբանները զբաղվում են այդ գործով, շաբաթից կզանգենք, այդ հարցին լուծում կտանք, այդպես չի մնա, ու խաբեց մինչև այսօր»,- ասաց քաղաքացին։

Նրա խոսքով՝ գործը 3 տարի քննվել է, գործ է հարուցվել, ապա 2 ամիս անց փակվել։

«Բենիամին Հարությունյանը ինձ կանչեց իր մոտ, ասաց՝ ծանոթացի գործին, որ փակում եմ։ Հարցրեցի՝ ինչո՞ւ ես փակում, պատասխանեց՝ գծագրողը ճկույթով թեթև կպել է, մի քիչ այն կողմ է գնացել։ Ասացի՝ լավ, բա իմ հողատարածքը, որ գերակա շահ ճանաչելուց հետո մնացել է 271 քառակուսի մետր, ինչո՞ւ է 60 մետր այն կողմ գնացել՝ հայտնվել Հրազդան գետի մեջ, թող գեոդեզիայով գնար հրապարակի կենտրոնում ընկներ»,- ասաց քաղաքացին, ապա հավելեց, որ խնդրի մասին հայտնել են նաև Նիկոլ Փաշինյանին։

«Իմ հույսը միայն Ալեն Սիմոնյանն է և Ռոմանոս Պետորսյանը, որ այս գործը բացեն»,- նշեց քաղաքացին։

Բնակիչներից Հմայակ Սահակյանն էլ խնդրի մասին հետևյալ կերպ արտահատվեց.

«Այս հողատարածքների հետ կապված 3 տարի պայքարի մեջ ենք, դիմել ենք բոլոր տեղերը։ Կարող եմ ասել, որ այսօր վարչապետի աշխատակազմը չի գործում։ Ո՞ւր է Աննա Վարդապետյանը, ես դիմել եմ Գլխավոր դատախազություն, բայց մինչ օրս պատասխան չենք ստացել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում