Ներքին 1 տարի առաջ - 15:25 13-11-2024

Ասկերանի քաղաքապետի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է

ՀՀ Քննչական Կոմիտեն ՀՀ քրեական դատավարության 1-ին մասի 1֊ին կետով այն է` մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով Ասկերանի քաղաքապետ Հայկ Ալեքսանդրի Շամիրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255֊րդ հոդվածի 3֊րդ մասի 3֊րդ կետով և 457֊րդ հոդվածի 1֊ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասն ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Քանի որ սույն քրեական վարույթը ունեցավ հանրային լայն հնչեղություն, երկու համգամանք եմ ցանկանում հատկապես ընդգծել`

1. Քրեական վարույթի դեռ մեկնարկային փուլում` ս/թ. մայիս ամսից պաշտպանության կողմը թե առանձին քննչական գործողությունների ընթացքում, թե դատարանում խափանման միջոցի քննության նիստերի ժամանակ հետևողականորեն հայտարարում էր, որ մինչևիսկ որևէ կերպ չի վիճարկվում առկա փաստակազմը, այսինքն` վարույթ իրականացնող քննչական խմբի բերած փաստարկներից հենց ուղղակիորեն բխում է, որ այս գործում բացակայում է հանցակազմը, ինչն էլ ուղղակիորեն հաստատվեց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ։ Այլ խոսքով` պաշտպանության կողմը հենց սկզբից նշում էր` վարույթ իրականացնողը Հայկ Շամիրյանի կողմից կատարված գործողությունները միանշանակ ճիշտ է ներկայացնում, սակայն անհասկանալի է` ինչպե՞ս է այդ գործողությունների մեջ հանցակազմ տեսնում. լավ է ուշ, քան երբեք` Հայկ Շամիրյանը հենց նույն վարույթ իրականացնողի որոշմամբ արդարացվեց։

2. Չափազանց կարևոր է նաև ընդգծել դատավոր Ռազմիկ Մարիկյանի դերը այս քրեական վարույթի ընթացքում, քանի որ մինչդատական վերահսկողության շրջանակներում հենց նա էր խափանման միջոցների քննությունն իրականացնող դատավորը, ով այդ իրարանցման, քննչական խմբի կողմից գործով հիմնավոր կասկածի և կալանքի հիմքերի առավել քան հիմնավորված լինելու հաստատումների ֆոնին, այնուամենայնիվ, ոչ միայն չկալանավորեց, այլև հետագայում առավել նվազ կերպով անձի ազատությունները սահմանափակող վարչական հսկողություն խափանման միջոցը կիրառեց։ Թեև պաշտպանության կողմը, ինչպես վերը նշեցի, այդ նիստերի ընթացքում ևս պնդում էր, որ կալանքի հիմքերի մասին խոսելն առարկայազուրկ է, քանի որ բացակայում է հիմնավոր կասկածը, ամեն դեպքում հախուռն կալանավորումների այդ《շքերթի》օրերին Դատավորը կարողացավ չշեղվել մասնագիտական բարձրությունից, կայացնել դատական ակտ` ելնելով սեփական ներքին համոզմունքից ու գործող օրենսդրությունից։

Հավելեմ նաև, որ Հայկ Շամիրյանի ազգականի` Կարեն Կամոյի Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով հարուցված քրեական հետապնդումը` հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը ևս դադարեցվեց մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով։

Ամփոփելով` շուրջ կես տարի անց Քննչական Կոմիտեում երկու արդարացում և այն դեպքում, երբ դեռ ամենասկզբից պնդում էինք` այս քրեական վարույթներով մինչևիսկ գործի քննության սկզբնական փուլում իսպառ բացակայում է հիմնավոր կասկածը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան