Մամուլ 1 տարի առաջ - 08:14 13-11-2024

Որքա՞ն գումար է ծախսվել Էկոպարեկային ծառայության համար․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ռենջերներ»-ից էկոպարեկներ եւ վայրի բնության պահապաններ դարձածները միլիոնավոր նոր ծախսեր են առաջացրել պետական բյուջեի համար։

«Ժողովուրդ» օրաթերթը 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ելույթից տեղեկացավ, որ միայն Էկոպարեկային ծառայության հիմնադրումը շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 38%-ով ավելացրել է։ Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ՝ գրեթե 147 հազար դոլար, սակայն էկոպարեկային ծառայությունը, որը պետք է առնվազն Սյունիքի մարզում գործեր ամբողջ ծավալով, այս տարեվերջին դեռ չի գործի. ժամկետները հետաձգվել են մինչեւ գալիք տարվա փետրվարի 26-ը:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել էր ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը։ Ամբողջությամբ չներդրված ծառայության ծառայողական համազգեստի համար պետական բյուջեից հատկացվել է 35 մլն 837 հազար դրամ՝ 90 հազար դոլար։

Հիշեցնենք, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ընդունվել է մեկ տարի առաջ, ուժի մեջ մտել այս տարի, իսկ օրենքից բխող իրավական ակտերը պետք է ընդունվեին վեցամսյա ժամկետում։ Սակայն մինչ օրս ծառայությունը չունի համապատասխան աշխատողներ ու տեխնիկա։ Էկոպարեկների մրցույթն էլ միայն օրերս՝ նոյեմբերի սկզբին է հայտարարվել։

Նկատենք, որ թեեւ թիմ ու ռեսուրս չունի նորաստեղծ մարմինը, բայց արդեն համազգեստներ են գնվել, պաշտպանիչ միջոցներ, օրինակ՝ էլեկտրաշոկ, լապտեր եւ այլն։ Ով պետք է կիրառի՝ դեռ պարզ չէ: Բացի այս գնումներից՝ հոկտեմբերի սկզբին գործադիրը 509.5 մլն դրամ՝ 1 մլն 313 հազար դոլար հատկացրեց էկոպարեկների համար 22 նոր ավտոմեքենաներ գնելու համար։ Ստացվում է, որ պարեկային ծառայությունից զատ, ՀՀ պետական բյուջեն մսխվում է նաեւ Էկոպարեկային ծառայության վրա, եւ այդ դեպքում վատ կազմակերպչական աշխատանքների ու նախանշված ժամկետները խախտելու թիվ մեկ պատասխանատուն Հակոբ Սիմիդյանն է:

Սիմիդյանը, փոխարենը, շատ ակտիվ է քրեական եւ կոռուպցիոն պատմություններում, որոնց մասին մամուլը գրում է:

Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտի կառուցման՝ 50 մլն դրամ ավելի թանկ գնով շահած մրցույթի փոխկապակցվածությունը քիչ էր, մոտ մեկ ամիս առաջ էլ «Օրագիր.news»-ը գրեց, որ փորձել են առեւանգել Ավան վարչական շրջանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանին: Նրան փորձել են ուժով նստեցնել ավտոմեքենա, ինչը չի հաջողվել. խուլիգանություն կատարող անձինք նախկին փոխթաղապետին ծեծի են ենթարկել, այնուհետեւ ծեծել են նրա տարեց մորն ու ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ անչափահաս երեխաներին։ Բռնարար ՔՊ-ականներին զայրացրել էր Ներսես Պողոսյանի գրառումը, որը եղել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մասին։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «հեղափոխական իշխանությունների» մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար