Արտաքին 1 տարի առաջ - 19:34 12-11-2024

2024-ին Թուրքիայում սպանվել է 357 կին

«Թուրքիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիան» հրապարակել է 2024-ի կանանց սպանության ցուցանիշների վերաբերյալ տվյալներ։ 2024-ի 10 ամիսների ընթացքում սպանվել է ընդհանուր առմամբ 357 կին։ Նրանցից 296-ը սպանության հետևանքով են մահացել, իսկ 61 կանանց սպանության հանգամանանքերը դեռևս պարզվում են։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ սպանված կանանցից 168 եղել է ամուսնացած, 98-ը՝ չամուսնացած, իսկ 26-ը՝ ամուսնալուծված։ Կանանցից 198-ը սպանվել են հրազենից, 77-ը սուր ծակող-կտրող գործիքով,18-ը խեղդամահ է արվել։

Նշվում է, որ այդ կանայք սպանվել են այն տղմարդկանց կողմից, որոնց ճանաչել են։

Ամենից շատ դիտված