Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:40 11-11-2024

Նրանց համար սուգ չկա, իրենք միշտ կերուխումի մեջ են․ հարցում

Վարչապետի կին Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմի տարելիցին իր հերթական հանգստից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել։ Լուսանկարներից երևում է, որ Աննա Հակոբյանը մեկնել է հանգստի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ։ Նրանք իրենց հանգիստը վայելել են Աֆրիկայում՝ սաֆարի տուր անցկացնելով։

Օգտատերերի կողմից Հակոբյանի զվարճալի տեսանյութերն ու լուսանկարները բուռն քննարկվել ու քննադատվել էին, որոշ մարդիկ գրել էին, որ վարչապետի կինը միտումնավոր է նոյեմբերի 9-ին նման լուսանկարներ հրապարակում, այդպիսով նա ցույց է տալիս, որ չի հարգում հայ ժողովրդի ցավն ու վիշտը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հարց ուղղել․ «Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը Աֆրիկայից զվարճալի նկարներ ու տեսանյութեր հրապարակել հենց նոյեմբերի 9-ին»։

«Երևի մտածում են, որ իրենց քննադատելով ոչինչ չի փոխվել, դա չի ազդում մարդկանց վրա։ Ո՛չ խիղճ ունեն, ո՛չ բան»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Աննա Հակոբյանը նմանակում է Ռոբերտ Քոչարյանին, հիշեցնելով, որ նախկինում նա էր Աֆիրկայում կենդանիների հետ նկարվում․ «Իշխանությունը ձեռք է առնում ժողովրդին, ու լավ է անում, հասնում է մեզ»։

«Իրենց եկել են, ինչ ուզում անում են․․․ կարող են 5000 հոգի ջարդել․․ նրանց համար սուգ չկա, նրանք միշտ կերուխումի մեջ են»։

Նշենք, որ հարցման ընթացքում հանդիպեցինք, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանին, սակայն, պրոֆեսորը հրաժարվեց մեկնաբանություն տալ։ «Ես նրանց մասին կարծիք չունեմ ընդհանրապես, անունները չեմ ուզում լսել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը