Ներքին 1 տարի առաջ - 10:57 10-11-2024

Կինը Instagram-ով առաջարկել է աշխատանք՝ պահանջելով կատարել վճարում․ այդպես կնոջ հաշվին ձևավորվել է շուրջ 10 մլն դրամ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ին խարդախության դեպք է բացահայտվել Արագածոտնի մարզում։ ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում փաստաթղթեր են ստացվել, որ այս տարվա փետրվարի 24-ից հուլիսի 23-ի ընթացքում «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Ալվարդ Ղ․-ի անվամբ բացված դրամային հաշվին ձևավորվել է շուրջ 10 միլիոն դրամ, որից շուրջ 7.8 միլիոն դրամը մուտքագրվել է կանխիկ՝ մի շարք ֆիզիկական անձանց կողմից տարբեր նպատակներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ստացված տեղեկությունների Վայոց ձորի մարզի բնակիչ 46-ամյա Արմինե Խ․-ն ցանկացել է գումար մուտքագրել Ալվարդ Ղ․-ի հաշվին՝ նշելով, որ վերջինիս միջոցով իր հարազատից ստանալու է շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար, որի համար պետք է փոխանցի շուրջ 1 միլիոն դրամ, բացի այդ Երևանի բնակիչ 41-ամյա Մարինե Մ․-ն զանգահարել է բանկ և նշել, որ Ալվարդ Ղ․-ն «Instagram.com» սոցիալական կայքի միջոցով առաջարկել է աշխատանք, որի գրանցումն իրականացնելու համար պահանջել է կատարել վճարում, սակայն գումարը փոխանցելուց հետ «Instagram.com»-ի հաշիվը ջնջվել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը