Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:46 09-11-2024

Հակառակ Սրբուհի Գալյանի նշանակմանը` Նիկոլ Փաշինյանի «սրտի թեկնածուն» շարունակում է մնալ Գրիգոր Մինասյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Թեև երկար փնտրտուքներից հետո Նիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանին նշանակեց արդարադատության նախարար, բայց նրա «սրտի թեկնածուն» շարունակում է մնալ Գրիգոր Մինասյանը։ Համենայն դեպս այդպիսի տպավորություն են ստացել նոր նախարարի ներկայացման օրը վարչապետի հետ հանդիպման մասնակիցները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ արդարադատության նախարարությունում փակ ձևաչափով նիստի ժամանակ աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին՝ հրաժեշտ տալով արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց այս հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկաներին հավաստիացրել է, որ ինքը Գրիգոր Մինասյանին չի ստիպել հրաժարական տալ, դա Մինասյանի որոշումն է եղել:
Փաշինյանն իր այս խոսքով հստակ ցույց է տվել, որ Գրիգոր Մինասյանի հրաժարականի դիմումն իր սրտով էլ չի եղել:

ՔՊ-ում հիմա տարակուսած են. ստացվում է՝ Փաշինյանը թեև իր նախաձեռնությամբ վերջին պահին Սրբուհի Գալյանին «բերեց», նշանակեց նախարար, բայց դեռ Մինասյանի «գովքն է անում»։
ՔՊ-ում չեն բացառում, որ Սրբուհի Գալյանը նույնպես ցանկացած պահի կարող է Փաշինյանի «սրտով» չլինել, ու նրան ևս հարմար պահի կարող է հեռացնել։
Տեղեկության վերաբերյալ, իհարկե, «Ժողովուրդ» փորձեց մեկնաբանություն ստանալ. մենք կապ հաստատեցինք Գրիգոր Մինասյանի հետ, սակայն վերջինս կտրուկ հրաժարվեց որևէ բան մեկնաբանելուց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր