Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 15:31 07-11-2024

«Թուրք-հունական հարաբերություններում դրական դինամիկա կա»․ Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 8-ին կհանդիպի Հունաստանի արտգործնախարար Յորգոս Գերապետրիտիսի հետ։ Նախքան հանդիպումը Ֆիդանը հարցազրույց է տվել հունական «Ta Nea» թերթին։ Ֆիդանը մատնանշել է, որ շուրջ 2 տարի է, ինչ թուրք-հունական հարաբերություններում դրական դինամիկա կա։ Երկու երկրները զարգացնում են առևտրային հարաբերությունները։

«Մենք էլ ավելի ենք ամրապնդում մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամությունը։ Մեր նպատակն է ձևավորել այս աշխարհագրության ապագան, որը մենք կիսում ենք՝ փոխադարձ բարի կամքի վրա հիմնված ընդհանուր տեսլականով»,-հայտնել է Ֆիդանը։

Ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում լավատես լինելու բազմաթիվ պատճառներ կան, Ֆիդանը նշել է, որ ինքը այլ ճանապարհ չի տեսնում, քան երկխոսությունն ու համագործակցությունը՝ հանուն ապագա սերունդների ու անվտանգության ու բարգավաճման։

«Եթե ​​բովանդակալից երկխոսության արդյունքում չկարողանանք հասնել համապարփակ լուծումների, ապա ամբողջական մոտեցմամբ կգնանք դեպի միջազգային իրավասություն։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է վերացնել վերապահումներն ու խոչընդոտները և առաջին հերթին ձերբազատվել մոլորություններից»,- հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ֆիդանը նաև հավելել է, որ դրա իրականացման համար անհրաժեշտ է վերացնել վերապահումներն ու խոչընդոտները և առաջին հերթին ձերբազատվել մոլորություններից։

Նրա խոսքով՝ ինքնիշխան իրավահավասարությունը, փոխադարձ հարգանքը և կառուցողական երկխոսությունը շատ կարևոր են Թուրքիայի համար, ինչպես յուրաքանչյուր երկրի համար, և պնդել, թե միջերկրածովյան աշխարհագրությունը եղել է այն տարածաշրջանը, որն ականատես է եղել պատմության ընթացքում ամենաշատ մարդկային փոխգործակցությանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին