Մամուլ 1 տարի առաջ - 08:10 07-11-2024

Սրբազան պայքարի աջակիցներին ձերբակալել են ահաբեկելու նպատակով․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վերջին օրերին իրավապահներն իբր զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով Սրբազան պայքարի շուրջ 3 տասնյակ աջակիցների էին ձերբակալել, այդ թվում՝ անչափահասներ։ Մի քանի օրվա «օպերացիայի» շրջանակներում, պարզվում է, ոչ մի զենք, զինամթերք չեն հայտնաբերել: Իրականում, ոչ թե զենք էին փնտրում, այլ՝ քաղաքական պաստառներ տարածող ակտիվիստներին:

Մարդկանց ձերբակալում էին ընդամենը ահաբեկելու նպատակով, որ փողոց դուրս չգան, իշխանավորների նկարներով պաստառներ չփակցնեն։ Դրա մասին է վկայում նաեւ այն, որ այս ձերբակալություններից ոչ մեկի արդյունքում ոչ մի քաղաքացու մեղադրանք չի առաջադրվել, կալանավորված անձ չկա, եւ ոչ մի կալանքի միջնորդություն էլ չի ներկայացվել դատարան։ Ավելին՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանի բողոքով մի անձի ձերբակալումը ճանաչվել է ապօրինի, մյուսի հարցն էլ քննվելու է մոտ օրերս։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի