Ներքին 1 տարի առաջ - 15:11 06-11-2024

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Բարդերի» ակումբի բարեգործական երեկոն

Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել «Բարդերի» ակումբի հեղինակային երգի բարեգործական երեկոն։ Բարեգործական համերգի ողջ հասույթն ուղղվելու է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին։ Հեղինակային երգի հարթակն այս անգամ հայտնի երգահանները կիսել են երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ, որոնք հաղթահարել են Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացած փառատոնային մրցույթը։

«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանն ընդգծել է, որ երեկոն ծառայելու է տարեցներին տաք սնունդ մատակարարելու գործին, որն իրականացնում է «Հուսո տուն բարեգործական կենտրոնը»․ «Ես իմ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ֆասթ Բանկին այս տարվա մեր ամբողջ համերգային և փառատոնային ծրագրերին աջակցելու համար։ Շնորհիվ այդ աջակցության՝ մենք այսօր հնարավորություն ենք ստացել չորս բարեգործական համերգ կազմակերպելու և մեկ բավականին ծավալուն փառատոն ունենալու, որի շնորհիվ ունեցել ենք ավելի քան 20-30 երիտասարդի հայտնաբերում։ Այն հանրօգուտ աշխատանքը, որը մենք արել ենք, դա հենց Բանկի հետ համագործակցության արդյունքում է», - ասել է նա։

Երգահան Էդուարդ Զորիկյանը նշել է, որ այս բարեգործական համերգը փոքրիկ լումա է մեծ գործի մեջ․ ««Բարդերի» ակումբն անհատների միություն է։ Մենք ժամանակ առ ժամանակ հավաքվում ենք ինչ-որ մի գործի շուրջ, այս անգամ առիթը համերգի տեսքով օգնությունն է, պարզ ասենք՝ գումար աշխատել և գումար փոխանցել։

Ֆասթ Բանկը մշտապես եղել է մեր կողքին», - ասել է Էդուարդ Զորիկյանը։

Ֆասթ Բանկը տարիներ շարունակ աջակցում է «Բարդերի» ակումբի նախագծերին և շարունակաբար ներդրումներ է կատարում Հայաստանի մշակութային ոլորտում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը

Ձեզ գուցե հետաքրքրի