Ներքին 1 տարի առաջ - 23:54 05-11-2024

Հրդեհ՝ Ջանֆիդա գյուղում․ փրկարարներն օգնել են կենդանիներին

Նոյեմբերի 5-ին, ժամը 15:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում (մոտ 300 քմ) այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:53-ին, մարվել՝ 19:33-ին: Այրվել է մոտ 2500 հակ անասնակեր: Փրկարարները անասանագոմից դուրս են բերել 13 խոշոր եղջերավոր կենդանի և 9 խոզ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է երկու տրակտոր:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ