Ներքին 2 տարի առաջ - 10:18 24-06-2024

Լոռու փրկարարներն օգնել են 15 քաղաքացուց բաղկացած մոլորված արշավախմբին. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 36 և թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները հերթական անգամ իրենց մասնագիտական հմտություններով ապացուցեցին, որ հավատարիմ են փրկարար լինելու վեհ կոչմանը:

Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 15 քաղաքացուց բաղկացած արշավախումբը (որոնցից 13-ը անչափահաս են՝ 13-15տ․) Կոտայքի մարզից լեռնային գոտիներով հետիոտն ճանապարհվել են դեպի Լոռու մարզ․ քաղաքացիները մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով մոլորվել են և չեն կարողանում շարունակել ճանապարհը։ Խումբը ենթադրաբար գտնվում է «Մայմեխ» լեռան ստորոտներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել Վանաձորի թիվ 36 և թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Փրկարարները պարզել են, որ արշավախումբը գտնվում է «Տաք աղբյուրի ձոր» կոչվող հատվածում:

Որոնողական աշխատանքների արդյունքում հրշեջ-փրկարարները Ձիթհանից լեռան մոտակայքում՝ (Մայմեխ լեռ) «Տաք աղբյուրի ձոր» կոչվող հատվածում, հայտնաբերել են արշավախմբի 15 անդամներին և ուղեկցել են դեպի փրկարարական ավտոմեքենա (մոտ 5 կմ), այնուհետև փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Վանաձոր քաղաք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն