Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 05-11-2024

Խոլերան թակում է դուռը․ 14 օր է՝ Դավթաշենում կոյուղաջուրը լցվել է խանութներ, լողավազան, հոսում է փողոցով

«Տարածքում գարշահոտություն է, հոկտեմբերի 24-ից կոյուղաջրերը հոսում են։ Այս մասում խանութներ կան, ոստիկանություն, 2 պետական դպրոց, մանկապարտեզ, սպորտ դպրոց, ինչքան էլ մարդիկ խուսափեն, այստեղով են անցնում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասացին Դավթաշեն վարչական շրջանի, 4-րդ թաղամասի 2ա, 3ա շենքերի բնակիչներ։

Նրանց խոսքով՝ ոչ «Վեոլիա ջուր»-ը, ոչ էլ թաղապետարանը միջոցներ չեն ձեռնարկել կոյուղատարերը բացելու համար, և միայն երեկ են եկել, բացել, սակայն ժամեր անց նորից նույն վիճակն է եղել․

«Այս ընթացքում մեր միջոցներով ենք ջրահեռացումը կատարել, նասոսներ ենք գնել, մոտ 8 հատ, որպեսզի այս տարածքը չլցվի կոյուղաջրերը»,- նշեց խանութներից մեկի սեփականատերը։

Նշենք, որ նկարահանում իրականացնելու պահին եկան նաև թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր վստահեցրեցին, որ այսօր 13։00-ին տրակտորը գալու է և տարածքում աշխատանքներ իրականացնի, սակայն բնակիչների խոսքով՝ մինչ այս պահը ոչ ոք չի եկել։ Կոմունալ բաժնի աշխատակիցն ասաց, որ խնդիրը խանութներից մեկն է, որը կառուցվել է կոյուղատարի վրա, ինչը դժվարացնում է աշխատանքները, սակայն իրենք վերանորոգելու ուղղությամբ աշխատաներ քննարկում են։

Մեզ հետ զրույցում գարշահոտությունից և պատկան մարմինների անգործությունից դժգոհեց նաև տարածքի դպրոցի ծնողներից մեկը, ով այդ պահին երեխայի հետ անցնում էր կոյուղաջրերի միջով։ «Առավոտ երեխաներին տանում եմ դպրոց, հետո տուն, պարապմունք, պար ու ամեն օր այս վիճակն է։ Հոտը շատ ահավոր, շատ տհաճ ու փողոցներն էլ ջրով հեղեղված են։ Չգիտես, թե ոնց անցնես, գնաս, բարձիթողի վիճակ է։ Երեխաները չեն կարողանում բակ իջնել, խաղալ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը