Ներքին 3 տարի առաջ - 11:30 30-08-2023

Մեկ շաբաթ կոյուղաջուրը լցվել է նկուղ․ տեսանյութ

«Շենքի ամբողջ կոյուղին լցվել էր նկուղ։ Խայտառակություն է, մեկ շաբաթ ուր ասեք որ չենք զանգել, ոչ մեկ չի եկել, չի նայել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզ քաղաք Աբովյանի 2-րդ միկրոշրջանի թիվ 29 շենքի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ նկուղը ժամ առ ժամ ավելի է լցվել, իսկ գարշահոտը տարածվել ամբողջ մուտքով, անգամ բնակարաններում է այդ հոտը զգացվել։

«Երեկ նոր եկել մաքրել են, բայց այսպես չի լինի, պետք ա խնդրե՞նք, որ գան մաքրեն։ Շենքում երեխաներ կան, մեծահասակներ կան, ո՞նց դիմանան այդ զզվելի հոտին։ Մաքրել են, բայց դեռ երկար ժամանակ պետք է, որ ամբողջությամբ հոտն անցնի։ Պետական ոչ մի կառույց նորմալ չի աշխատում, այս անգործությունը ինչքա՞ն է տևելու։ Իրենք մի ժամ անգամ այս հոտին չեն դիմանա, բայց մեզ, օրերով պահում են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է