Ներքին 1 տարի առաջ - 12:30 04-11-2024

«Ինգո Արմենիա», «Սարգիս Կարոլինա» ․ Աննա Հակոբյանի հետ ընթրած տղամարդկանց ցանկը 2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հոկտեմբերի 31-ին հանդիպել և ընթրել է «հաջողակ տղամարդկանց» հետ, որոնք ընթրիքին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1 միլիոն դրամ էին վճարել։

Oragir.News-ը օրեր առաջ հրապարակել էր մասնակիցների մի մասի անուններն ու նրանց ավտոմեքենաների համարանիշները։

Այսօր ներկայացնում ենք 1 միլիոն դրամ վճարած և Աննա Հակոբյանի հետ ընթրած «հաջողակ» տղամարդկանցից ևս երկուսին։

Ռաֆիկ Սուվարյան։ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության տնօրեն։ Ռաֆիկ Սուվարյանն ընթրիքի ժամանակ նստել է անմիջապես Աննա Հակոբյանի դիմաց։




Նշենք, որ Սուվարյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի փեսայի հարազատ եղբայրն է։

Սարգիս Թարվերդյան։ Նա «Սարգիս Կարոլինա» ընկերության սեփականատեր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի եղբայրն է։ Նշենք, որ Երվանդ Թարվերդյանը նախորդ տարի մասնակցում էր Երևանի ավագանու ընտրություններին, կոչ անում, որ երևանցիներն իրեն ընտրեն քաղաքապետ, սակայն բավարար ձայներ չհավաքեց և ավագանու որևէ մանդատ չստացավ։



Տարօրինակ է, բայց փաստ, որ Հակոբյանի հետ ընթրելու ժամանած «հաջողակներից» մեկը, որը լրագրողներին չէր ցանկացել հայտնել իր անունը, որևէ լուսանկարում չի հայտնվել։ Գուցե ամաչե՞լ է, գուցե այնքան էլ հաջողակ չէ, որ ի տարբերություն մյուսների Փաշինյանի տիկնոջ հետ լուսանկար չի ունեցել։

Ուշագրավ է, որ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամից հայտնել էին, որ «հաջողակ» տղամարդկանց թիվը գերզանցել է 50-ը, բայց միջոցառման ընթացքում արված լուսանկարում երևում է ընդամենը 34 տղամարդ։



Ըստ հիմնադրամի պաշտոնական հաղորդագրության՝ ընթրիքի արդյունքում հավաքվել է 62 միլիոն դրամ։

Սա խոսում է այն մասին, որ կա՛մ գտնվել են գործարարներ, որ գումար են փոխանցել, բայց չեն ցանկացել ընթրել Աննա Հակոբյանի հետ, կա՛մ մասնակիցների մեծ մասը 1 միլիոն դրամից ավելի գումար է վճարել։

Այս հարցերի պատասխանը ստանալու համար Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել «Իմ քայլը» հիմնադրամ։ Պատասխանը լինելուն պես այն կհրապարակենք։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում