Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:00 01-11-2024

COP17-ը միջազգային լուրջ ֆորում է. ՀՀ-ի հեղինակության համար այն մեծ նշանակություն կունենա

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը` COP17-ը։ Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ այս ընտրությունը կատարել են Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող COP16-ի մասնակից երկրները, որոշման օգտին քվեարկել է 65 երկիր։

Հաղորդվում է, որ միջոցառումը նվիրված է բնապահպանական խնդիրների քննարկմանը, կլիմայի փոփոխությունը դադարեցնելու և կենսաբազմազանությունը պաշտպանելու համար համաձայնեցված լուծումներ գտնելուն:

Oragir.News-ի հետ զրույցում բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ կենսաբազմազանության վերաբերյալ կոնվենցիայի շուրջ COP17 կոնֆերանսը հրավիրվում է յուրաքանչյուր 2 տարին 1 անգամ, և այս պահին էլ Կոլումբիայի Կալի քաղաքում ընթանում է մասնակից երկրների հերթական կոնֆերանսը։ Նա ասաց, որ հենց այս կոնֆերանսի շրջանակնում որոշում է կայացվել, որ 2026 թվականին կայանալիք COP17 կոնֆերանսը պետք է կայանա Հայաստանում ու մեր երկիրն ընտրվել է ձայների մեծամասնությամբ։

«Սա շատ լուրջ միջազգային ֆորում է, ամբողջ աշխարհից բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու գիտնականները հավաքվում են, քննարկումներ անցկացնում և կենսաբազմազանության վերաբերյալ որոշումներ ընդունում։ Հայաստանի հեղինակության համար սա բավականին մեծ նշանակություն կունենա, հատկապես բնապահպանության ոլորտում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն իր կենսաբազմազանությամբ աշխարհում յուրահատուկ տեղ է գրավում, բույսերի ու կենդանիների բազմազանությամբ Կովկասում առաջին տեղն է գրավում, աշխարհում նույնպես հայտնի է իր բիոտոպերով՝ կարծում եմ դա մեծ նշանակություն ունի՝ թե՛ Հայաստանը ներկայացնելու, թե՛ ընդհանրապես մեր կենսաբազմազանությունն ու երկիրը աշխարհին հայտնի դարձնելու առումով»,- կարծում է նա։

Նազելի Վարդանյանը համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ միջոցառման շրջանակներում աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է լինելու Հայաստանի վրա, ուստի հնարավոր է առիթն օգտագործել ու նաև քաղաքական խնդիրներ լուծել։ Ըստ նրա՝ բոլոր դեպքերում քաղաքական գործոնը առկա է.

«Տեսնում եք՝ Բաքվում կլիմայի փոփոխության գագաթաժողովի մասով ինչ մեծ աղմուկ է բարձրացել, բայց դա զուտ բնապահպանական միջոցառում է, որը միշտ էլ փոխկապակցված է քաղաքականության հետ ու ունի իր քաղաքական նշանակությունը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում