Ներքին 1 տարի առաջ - 21:50 30-10-2024

ՊԵԿ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը, հոկտեմբերի 29-ից 30-ը, մասնակցում է Մոսկվայում տեղի ունեցող ամենամյա «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ին։ Միջոցառմանը մասնակցում են ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների, ինչպես նաև մի շարք երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները։

«Միջազգային մաքսային ֆորում-2024»-ը մաքսային ծառայությունների, պետական մարմինների և գործարար միջավայրի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ծանոթանալու մաքսային բնագավառի նոր ձեռքբերումներին, ներդրում ունենալ միջազգային մաքսային ոլորտի հետագա զարգացումներին, ինչպես նաև մաքսային համագործակցության ոլորտում ստեղծելու և ամրապնդելու գործընկերային հարաբերությունները։

Միջոցառման շրջանակում երկկողմ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի և Կուբայի Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վիլյամ Պերես Գոնսալեսի միջև։ Հանդիպմանը քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կուբայի Հանրապետության կառավարության միջև մաքսային օրենսդրության պատշաճ կիրառման և մաքսային ոլորտում իրավախախտումների կանխարգելման, քննության և դրանց դեմ պայքարի հարցերով փոխադարձ վարչական օգնության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրմանն առնչվող, ինչպես նաև ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանն ուղղված մի շարք հարցեր, երկու երկրների մաքսային ծառայությունների միջև համագործակցության ամրապնդման քայլերը։

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում անդրսահմանային էլեկտրոնային առևտրի վարչարարությանն ուղղված խնդիրների, ԼՏՕ ինստիտուտի գործունեության առանձնահատկությունների և զարգացման հեռանկարների, ինչպես նաև ԵԱՏՄ-ում ապրանքների հետբացթողումային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով կիրառվող թվային ժամանակակից գործիքների առանձնահատկություններին առնչվող քննարկումներին:

Հանդիպման շրջանակում մասնակիցները անդրադարձել են կեղծված ապրանքների դեմ պայքարի գործում մաքսային մարմինների դերին ու հիմնական ուղղություններին, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի գործում միջազգային մաքսային համագործակցության տեսլականներին։ Քննարկվել են նաև մաքսային մարմինների կողմից ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողնման ժամկետի կրճատման նպատակով Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության կողմից առաջիկայում նախատեսվող փոփոխություններին առնչվող մի շարք հարցեր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը