Ներքին 2 տարի առաջ - 19:14 29-10-2024

Ֆրանսիական կողմի աջակցությամբ Գանձաքարում անասնաշենքեր կկառուցվեն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է «Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի» (AMRF) նախագահ Միշել Ֆուռնիեի գլխավորած պատվիրակությանը։

Քննարկվել է առաջիկայում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և AMRF-ի միջև երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության վերաբերյալ «Մտադրությունների մասին հուշագրի» նախագիծը և հուշագրով նախատեսվող գործողությունները։

Փաստաթղթով, մասնավորապես, ֆրանսիական կողմը նախատեսում է ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքում աջակցել 4 տնտեսավարողի՝ կառուցելու ժամանակակից անասնաշենքներ, որոնցում կբուծվեն համաշխարհային ճանաչում ունեցող կաթնային կամ կաթնամսային ուղղության ցեղերի տոհմային կենդանիներ, ինչպես նաև 30 կովի համար նախատեսված կոոպերատիվ նոր անասնաշենքի կառուցում, որում փոքր գլխաքանակ տնօրինող ֆերմերները կկարողանան համատեղ խնամել իրենց կենդանիները և ստանալ իրենց կաթի վերամշակման արդյունքը։

Կարևորելով այս նախաձեռնությունը՝ Տաթևիկ Սարգսյանն ընդգծել է, որ անասնաբուծության ոլորտը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններից մեկն է։ Նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի արդյունավետ իրականացմանը՝ հաշվի առնելով այս ոլորտում ֆրանսիական կողմի հարուստ փորձը։

Տաթևիկ Սարգսյանը նաև ներկայացրել է մեր երկրի անասնաբուծության ոլորտում իրականացվող քաղաքականությունը և պետական օժանդակության այն ծրագրերը, որոնցից կարող են օգտվել ծրագրի շահառուները։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը

Ձեզ գուցե հետաքրքրի