Ներքին 2 տարի առաջ - 11:07 29-10-2024

ՊԵԿ ղեկավարը հանդիպել է ինֆլյուենսերների հետ

Պետական եկամուտների կոմիտեի և ԱԺ մի խումբ պատգամավորների համատեղ նախաձեռնությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ինֆլյուենսերների մասնակցությամբ՝ քննարկելու սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կարևորել է հատկապես բլոգերների ներգրավածությունը և դերը կամավոր հարկային կարգապահության բարձրացման գործում։ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ կամավոր կարգապահությունն այլընտրանք չունի և ոլորտի բոլոր մասնակիցների համար կգործեն հավասար պայմաններ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հարկման գործող մեխանիզմներին և 2025 թվականից նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։ Քննարկվել են բիզնեսին նաև մատուցվող ծառայությունների դեպքում փաստաթղթավորման խնդիրները։ Կարևորվել է ոլորտի մասնակիցների համար նաև ինքնազբաղված անձանց ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա հարկերի վճարման գործընթացը կազմակերպել առավել հարմարավետ և պարզեցված մեխանիզմով։

Համացանցի հայաստանյան տիրույթում գովազդային շուկայի կայուն աճին զուգընթաց ՊԵԿ-ի կողմից մշակվել են ինֆյուենսերների կամավոր կարգապահությանն ուղղված միջոցառումներ: 2024 թ․ հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում 44 ինֆլյուենսերների անձնական գրասենյակների էջին էլեկտրոնային եղանակով ուղարկվել են 57 ծանուցագրեր իրացման շրջանառության թերհայտարարարգրման հնարավոր ռիսկերի վերաբերյալ՝ ծանուցագրում նշելով յուրաքանչյուր չփաստաթղթավորված գործարքը։ Իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում 2024 թ․ հունիսի համեմատ նշված հարկ վճարողների մասով իրացման շրջանառությունը հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աճել է համապատասխանաբար՝ 119%, 41% և 101%-ով։ Ինչպես նաև 2023 թ․ հունվարից սեպտեմբեր ամիսների համեմատ՝ 2024 թ․ հունվարից սեպտեմբեր ամիսներին, ընդհանուր առմամբ, իրացման շրջանառությունն աճել է 28%-ով կամ 153․5 մլն դրամով։

Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել քննարկումները դարձնել շարունակական։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը