Ներքին 5 տարի առաջ - 15:54 10-09-2021

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարը Մինսկում հանդիպել է ռուս և բելառուս գործընկերների հետ

Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի և նախաքննական մարմնի ծառայողի օրվա կապակցությամբ 2021թ. սեպտեմբերի 10-ին Բելառուսի քննչական կոմիտեում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահներ Արգիշտի Քյարամյանի, Ալեքսանդր Բաստրիկինի և Դմիտրի Գորայի միջև:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նախօրեին Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեում տեղի էր ունեցել աշխատանքային հանդիպում՝ Դմիտրի Գորայի և Արգիշտի Քյարամյանի միջև:

Բելառուսի քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ հրավերն ընդունելու և տոնակատարությանը մասնակցելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել` համագործակցությունը շարունակելու և զարգացնելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը