Ներքին 1 տարի առաջ - 17:50 26-10-2024

1 շահումից հետո 20 օր միայն պարտվում ես․ «Աջարաբեթի» «գեներատորը» խիղճ չունի

Oragir.News-ի ընթերցողներից մեկն ահազանգում է, որ «Աջարաբեթը» իրեն ամիսներ շարունակ թալանում է։

Քաղաքացին մեծ գումարներ է ծախսել, լիցքավորել է իր հաշիվը և միայն տանուլ է տվել։ Նրա պնդմամբ, չի եղել դեպք, երբ նա հաջողություն գրանցի։

«Աջարաբեթից» իրեն պարզաբանել են, որ այդ հարցի շուրջ մարդկային վերահսկողություն չի կարող լինեն՝ գեներատորի պատասխանատվության տակ է։

«Խնդիրը նրանում է, որ այդքան պարտություններից հետո «Աջարաբեթից» ասում են, որ գեներատորի պատասխանատվության տակ է, մարդկային գործոն չկա։ Նաև կասկածելի է, որ խաղալու ընթացքում ուզում ես խաղ փոխել, տեսնում ես, որ կայքից հանում է դուրս։ Ասում են՝ ձեր անվտանգությունից ելնելով է, որ ուրիշը չօգտվի ձեր կայքից։ Քանի ամիս է, սենց են արել։ Մնացած բուքմեյքերները սենց բաներ չունեն։

Կարևոր խնդիր է նաև այն, որ մեկ շահում կանխիկացնելուց հետո 20 օր միայն պարտվում ես։ Ինչ հարցով էլ դիմում ես, ասում են՝ զանգեք ֆինանսների նախարարություն»,-պատմում է ահազանգող քաղաքացին։

Քաղաքացին նաև հայտնեց, որ «Աջարաբեթը» էջը վերջնականապես հրաժարվում է փակել, և վերաբացում է, երբ այդ քաղաքացին, որն ունի կախվածություն, դիմում է բացելու համար։

«Աջարաբեթից» նրան ասել են, որ եթե բժշկից համապատասխան տեղեկանք ներկայացվի, որ քաղաքացին կախվածություն ունի, ապա նրա էջը վերջնականապես կփակվի և որևէ պարագայում չի վերաբացվի։

«Օրինակ՝ «Վիվարոն» մինչև 2050 թվական փակել է իմ էջը։ «Աջարաբեթից» կախվածության կենտրոնից թուղթ են ուզում՝ ներկայացնենք։ Բա կարող ա մի օր ուզում եմ մտնել պետական կառույց աշխատելու, այդ դեպքում ի՞նչ եմ անելու։ Մարդուն գժի տեղ են դնում, ասում են՝ գեներատորն ա, սարքում են իրենց գերի»,- եզրափակեց նա։

Քաղաքացին մեզ տրամադրեց նաև սքրինշոթեր, որտեղ երևում է նրա լիցքավորումների մի փոքր մասը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Աջարաբեթ» ընկերության հետ, բայց զանգերը մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը