Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:12 25-10-2024

Զոհվածի հորը պետական հիմնարկում ասել են՝ զզվացրիք ձեր հերոսներով

Ֆեյսբուքի օգտատեր Աննա Հովհաննիսյանը իր էջում գրում է․ «Երևանում երեկ նստեցի տաքսի։

Վարորդին հարցրեցի՝ արդյո՞ք հասցեն նշվել է՝ ուր եմ գնում, ասեց այո, բայց չեմ տանում։ Զարմացած նայեցի դեմքին, անկեղծ՝ ոչ հավես ունեի քննարկման մեջ մտնել, ոչ էլ մի բան ասելու։ Ու մինչև կհասցնեի դուռը բացել ու իջնել, վարորդն ասեց՝ կներեք, զգացի, որ տխուր եք, փորձեցի հումոր անել։ Ես էլ իմ հերթին պատասխանեցի, որ էս երկրում էլ ոչ մի բանից չեմ զարմանում։ Ու ավելի լավ է մինչև վերջ էլ լուռ մնայի քան խոսեի․․․ Իմ ասածից հետո հասուն տղամարդը՝ բոյով, բուսաթով, տարիքն առած, սկսեց ուղղակի լացել ղեկին։ Մինչև կփորձեի հասկանալ, թե ինչ կատարվեց, սկսեց հեկեկալով խոսել։

-Էս պետությունն ինձնից խլեց ամեն ինչ․․․

-Լռում եմ։

-Իմ բալին տարավ ինձնից․․․

Հասկացա, որ զոհվածի հայր է ու մինչև կփորձեի մի բան ասել, ավելի սարսափելի բաներ լսեցի։

Հենց տղայիս զոհվելու օրը աղջիկս գժվեց, հա հենց բառիս բուն իմաստով գժվեց։ Ոնց ես հասկացա երկվորյակներ էին․․․

Տարիներ շարունակ աղջկան բուժել են բարերարները (ոչ Հայաստանից): Հիմա, երբ քիչ թե շատ աղջիկը լավ է, հոր համար 2-րդ դժոխքն է սկսվել աղջկա ուսումը շարունակելու համար, ընկել է թղթաբանության մեջ, ինքն էլ տաքսի քշելով չի կարողանում վճարել որոշ բաներ․․․ Երբ x պետական հիմնարկում ասել է՝ տվեք թուղթը տղայիս գումարը նստի կբերեմ, մի երեխուս խլեցիք, էս մեկին թողեք ոտքի հանեմ, ստացել է հետևյալ պատասխանը՝ դե զզվացիրիք էլի ձեր հերոսներով...

Ես դեմ եմ գնդակահարելը, բայց ապրելով էստեղ և հիմա, երազում եմ, որ որոշ մարդկանց գնդակահարեն».

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը