Ներքին 1 տարի առաջ - 23:16 24-10-2024

Ո՛չ «արտոնյալն» է պատժվել, ո՛չ պարեկները. Երևանի կենտրոնում կատարված խայտառակ խախտման հետքերով

Oragir.News-ի տեսախցիկը երեկ ֆիքսել է, որ պարեկների աչքի առաջ մեքենան դուրս է գալիս հանդիպակաց գոտի ու կարմիր լույսի տակ անցնում է խաչմերուկը։ Սակայն պարեկները նույնիսկ չեն կանգնեցնում մեքենան։

Oragir.News-ը խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի հետ։ Նրա խոսքով՝ այդ խաչմերուկը կահավորված է տեսահսկող սարքերով․

«Նշված խաչմերուկը կահավորված է տեսահսկող սարքերով ու ցանկացած խախտում բնականաբար ֆիքսվում է և վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է գնում խախտումը կատարած անձին։ Այս հարցի վերաբերյալ մեր պարզաբանումը դա է»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ եթե կան տեսահսկող սարքեր ու խախտումը կատարվում է պարեկների աչքի առաջ, արդյոք պարեկները չպետք է կանգնեցնեն խախտում կատարած մեքենան կամ չկանգնեցնելու համար չպետք է պարեկները ենթարկվեն գոնե կարգապահական պատասխանատվության, Սարգսյանը նշեց․

«Պարեկները բնականաբար տեղեկացված են, որ կահավորված է տեսախցիկներով և վարչական արձանագրությունը գնում է խախտումը կատարողին։ Այդ պատճառով քայլ չեն ձեռնարկել»։

Ստացվում է՝ եթե ունես ազգական, ում բոլորը «տեղն են բերում», ապա հարկ եղած դեպքում կարող ես անցնել նույնիսկ կարմիր լույսի տակով, դուրս գաս հանդիպակաց գոտի, և պարեկները նույնիսկ չեն նկատի դա։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում