Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:04 24-10-2024

Քաջ Նազարը հիշում է Կիկոսի մահն ու ծիծաղում հայ ժողովրդի վրա

Քաղաքականություն որոշող պատասխանատու գործիչները գնահատում են առկա մարտահրավերներն ու ազգային անվտանգային սպառնալիքները։ Հայաստանի պարագայում դրանք ակնառու են։ Բաքուն բացահայտ հայտարարում է, որ չի վերադարձնելու ՀՀ-ից զավթած տարածքները։ Մոսկվան բացահայտ պահանջում է ՀՀ ճանապարհների վերահսկողության իրավունք։ Ռուս-ադրբեջանական չբարեկամների ագրեսիայի վտանգի մասին զգուշացնում են քաղաքագետներն ու միջազգային վելուծաբանները։ Ագրեսիայի վտանգի մասին փակ քննարկումների ժամանակ խոսում են Պաշտպանության նախարարը, ԱԱԾ տնօրենը, ԱԽ քարտուղարը և այլք։ Սակայն հրապարակային քննարկումներում պատկերն այլ է ներկայացվում, կարծես՝ ամեն ինչ լավ է, ու լավ է լինելու։

Հոկտեմբերի 23-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Լևոն Քոչարյանը այս սպառնալիքների վերաբերյալ հարց ուղղեց կառավարությանը։ Նկատենք, որ հանրության մի մասը ևս կիսում է պատգամավորի մտահոգությունները, թերահավատությամբ է վերաբերվում Բաքվի անկեղծությանը, չի հավատում, որ ՀՀ իշխանությունները ճիշտ քաղաքականություն են վարում ու կարող են դիմագրավել մարտահրավերներն ու չեզոքացնել սպառնալիքները։

Պատգամավորի հարցն առիթ ու հնարավորություն էր, որ վարչապետը նշեր կամ պարզեցներ, թե ինչ է անում կամ անելու իշխանությունն այս ուղղությամբ, փարատեր հանության կասկածներն ու մտահոգությունները։ Սակայն վարչապետը պարզաբանելու փոխարեն ԱԺ ամբիոնից «Կիկոսի մահը» հեքիաթից մեջբերում արեց, ակնակելով, որ հանրային մտահոգությունները անիրական են ու ծիծաղելի, ինչպես Կիկոսի մահը։

Եթե նման ակնարկ աներ ազգային ձեռքբերումներով ու հաջողություններով, պատասխանատվությամբ ու հաշվենկատությամբ փայլող գործիչը, ապա գուցե վստահություն կներշչեր, որ ամեն ինչ վերահսկելի է, ռիսկերը կառավարելի են։ Ցավոք, այդպես չէ։

Նիկոլ Փաշինյանը դեռ մնում է ՀՀ պատմության ամենավատ ղեկավարը, ում սխալ քաղաքականության արդյունքում ՀՀ-ն ներքաշվեց պատերազմի մեջ ու պարտվեց։ Սա ռիսկերը կառավարելու հարցում ՔՊ-ական իշխանության ձախողման անմար վկայությունն է։ Հետադարձ հայացքով ենթադրելի է, որ երբ տեղական և միջազգային գործիչները 2018-ին Փաշինյանին զգուշացնում էին հնարավոր ագրեսիայի մասին, նա հակադարձում էր «Կիկոսի մահը» հեքիաթից տողեր կարդալով։ Նրան ասում էին, որ ռուսամետ կուրսը սխալ է, աղետալի հետևանք է ունենալու, լեգիտիմացնելու է ՀՀ-ի դեմ կանխատեսվող ագրեսիան, իսկ նա ավելի ապացուցելի էր դարձնում այդ սխալը։ 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ Հայաստանի բարեկամ երկրների ներկայացուցիչները տեղեկացնում էին Փաշինյանին սպասվող պատերազմի մասին, իսկ նա «Կիկոսի մահն» էր հիշեցնում ու ծիծաղում աշխարհի վրա։

Տարածված տեսակետ կա, թե Փաշինյանը անպատասխանատու վարք է դրսևորում, մատների արանքով նայում մարտահրավերներին ու սպառնալիքներին, քանի որ անլուրջ է վերաբերվում պետության ղեկավարի իր դերին։ Պատճառն այն չէ, որ նա մինչև 2006-ը քաղաքականությանը վերաբերվել է միայն լրագրողի աչքերով։ Պատճառը, ենթադրաբար, այն է, որ նրան թվում է, թե ինքը Քաջ Նազարն է՝ սովորական գյուղացի մարդ, որը հանգամանքների բերումով, իրենից անկախ ներքաշվեց քաղաքականության մեջ, առաջ մղվեց ավագների կողմից ու վարչապետ դարձավ Մոսկվայի միջնորդությամբ։

Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հանրային մտահոգությունները համեմատում է Կիկոսի մահվան հետ, որովհետև Քաջ Նազարի աչքերով է նայում իր դերին, ծիծաղում աշխարհի վրա, ապավինում Նազարի բախտին, կարծելով, որ եթե կրկին ազգային աղետի միջով անցնենք, ապա ինքը դարձյալ կմնա աթոռին, մինչև աշխարհի վերջը քեֆ կանի հարկատուների միջոցներով ու կծիծաղի կորուստների ցավից ընկճված ժողովրդի վրա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ