Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:20 24-10-2024

Ըստ ՊՆ-ի՝ զինծառայողների համալրման կամ նրանց համար արտոնություններ սահմանելու հարցը ՊԵԿ-ի խնդիրն է

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«ՊՆ-ին գրություն էի ուղարկել, որտեղ մտահոգություն էի հայտնել հիփոթեքային վարկավորման՝ եկամտային հարկի վերադարձի մասին օրենքի փոփոխությունից հետո, զինծառայողների համար ստեղծվող խնդիրների մասին։

Ինչպես հայտնի է՝ 2025 թվականի հունվարի 1-ից այն արդեն չի գործելու Երևան քաղաքի համար, 2027-ից՝ Երևանի հարակից մարզերում, իսկ 2029-ից՝ մյուս մարզերում։ Բացառություն են կազմելու սահմանամերձ բնակավայրերը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս զինված ուժերը որակյալ կադրերով համալրելու խիստ անհրաժեշտություն կա, իսկ այս օրենքում զինծառայողների համար բացառություն սահմանելն այս առումով խիստ կարևոր է, ՊՆ-ին առաջարկել էի քննարկել եկամտահարկի վերադարձի մասին օրենքում բացառություններ սահմանելու անհրաժեշտությունը և այն կառավարության առաջնային օրակարգ բերելը։

Սա հնարավորություն կտա մեր մեծ թվով զինծառայողներին, ովքեր դեռևս բնակարանային խնդիր չեն լուծել, այն ձեռք բերել՝ օգտվելով ծրագրի լայն հնարավորություններից։

ՊՆ-ի պատասխան գրությունը խիստ ապշեցնող է, որովհետև հենց առաջին նախադասությամբ նշվում է, որ «եկամտահարկի վերադարձի իրավասու գերատեսչություն է հանդիսանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն»։

Այսինքն զինծառայողների համալրման կամ նրանց համար արտոնություններ սահմանելու հարցը ՊԵԿ-ի խնդիրն է, և թեմայի առաջին շահառուն, ըստ ՊՆ-ի՝ ՊԵԿ-ն է։

Անիմաստ է երկար գրել, թե այսօր, ադրբեջանական սպառնալիքների և չավարտված պատերազմի պայմաններում, ինչպիսի կարևորություն ունի բանակի համալրման խնդիրը ու այս իրավիճակում ՊՆ-ի այսպիսի դիրքորոշումն իրականում խոսում է կառավարության ներսում առկա առավել խորը խնդիրների մասին՝ զինծառայողների նկատմամբ վերաբերմունքից մինչև գաղափարական։

Զինծառայողները մեր երկրում ամենակարևոր առաքելություն ստանձնած մարդիկ են ու նրանց նկատմամբ կառավարության, հասարակության վերաբերմունքը պետք է ուղիղ համեմատական լինի նրանց մատուցած ծառայություններին»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում