Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:12 24-10-2024

Ինչո՞ւ Արման Թաթոյանին եւ Լարիսա Ալավերդյանին ՄԻՊ հաստատության 20-ամյակին չեն հրավիրել. որտե՞ղ էր Կարեն Անդրեասյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հոկտեմբերի 21-ին նշվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակը՝ կազմակերպելով «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն եւ մարտահրավերներ» խորագրով երկօրյա, բարձր մակարդակի միջազգային համաժողովը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պետական այլ այրեր, մի շարք դեսպաններ ու այլ անձինք: Հետաքրքիրն այն է, որ միջոցառմանը ներկա չեն գտնվել նախկին պաշտպաններ Կարեն Անդրեասյանը, Արման Թաթոյանը եւ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

Ավելի վաղ անդրադարձել էինք այս թեմային, եւ պարզվել էր, որ Լարիսա Ալավերդյանին եւ Արման Թաթոյանին հրավեր չի եղել, սակայն առաջիկայում Պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված այլ միջոցառումներ են լինելու, այդ թվում` նախատեսված ինչպես ներկայիս աշխատակազմի, այնպես էլ նախկին աշխատակիցների եւ տարբեր ժամանակահատվածների Պաշտպանների համար: Իսկ ինչու ներկա չէր Կարեն Անդրեասյանը, ով նույնպես եղել է օմբուդսմեն եւ այժմ ԲԴԽ նախագահ է:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ՀՀ ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանի հետ՝ պարզելու՝ արդյոք միջոցառմանը հրավիրված եղել է Կարեն Անդրեասյանը, թե ոչ: Ի պատասխան՝ Արթուր Ասլանյանն ասաց. «Մենք բոլոր պետական պաշտոնյաներին հրավեր ուղարկել ենք, իսկ թե ինչու չի եկել, Բարձրագույն դատական խորհրդից ճշտեք, չենք կարող ասել։ Մյուս միջոցառմանը դեռ հրավիրվածներ չկան, այսինքն՝ դեռ չենք ուղարկել հրավերներ։ Միջոցառումները մշակման փուլում են»:

Դիմեցինք նաեւ Բարձրագույն դատական խորհուրդ՝ հասկանալու համար՝ ինչո՞ւ Կարեն Անդրեասյանը չի մասնակցել միջոցառմանը՝ հրավեր ունենալով հանդերձ, ինչին ի պատասխան՝ ասացին.
«Պարոն Անդրեասյանը, այլ զբաղվածությամբ պայմանավորված, նպատակահարմար չի գտել մասնակցել միջոցառմանը»։

Այսինքն՝ Կարեն Անդրեասյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ հանդիպելու ժամանակ ու նպատակահարմարություն չի ունեցել:
Այս փաստը հետաքրքիր է հատկապես ՔՊ-ի կողմից արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի անակնկալ ու անարդար պաշտոնազրկումից հետո: Ինչպես հայտնի է՝ Մինասյանն ու Անդրեասյանը մտերիմ ընկերներ են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ