Ուղիղ եթեր
Սպորտ 1 տարի առաջ - 22:37 23-10-2024

Մեր նպատակն է ներդնել այն ամենն, ինչ ունենք ու փորձել երեք միավոր վաստակել․ Ռուի Մոտան՝ «Ռապիդի» հետ խաղի մասին

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրում Երևանի «Նոան» արտագնա խաղ կանցկացնի ավստրիական «Ռապիդի» հետ։

Այսօր կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի ու կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարի նախախաղային ասուլիսը։

«Երբևէ որևէ ակումբում տեսածս լավագույն մթնոլորտ է հիմա թիմում։ Ամեն ինչ շատ լավ է կազմակերպված: Բոլորն, իհարկե, շատ երջանիկ են: Մենք հիմա շատ լավ իրավիճակում ենք: Մենք մեկ թիմ ենք, մեկ ընտանիք՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս: Այս խաղին պատրաստվել ենք այնպես, ինչպես յուրաքանչյուրին. այստեղ ենք եկել ֆուտբոլ խաղալու և հաղթելու համար»,-նախախաղային ասուլիսի ընթացքում ասել է Իմրան Ուլադ Օմարը:

«Մենք շատ լավ մարզավիճակում ենք: Ինչպես գիտեք՝ միայն Գամբուշն է բացակայում, մյուս տղաները հարյուր տոկոսով պատրաստ են խաղին: Մեր ամբողջ կազմը պատրաստ է խաղին: Գիտենք, որ «Ռապիդը» շատ բարձրակարգ թիմ է և այսպիսի մրցաշարերի մասնակցության մեծ փորձ ունի: Ամեն անգամ խաղադաշտ դուրս գալով՝ մեր նպատակն է ներդնել այն ամենն, ինչ ունենք ու փորձել երեք միավոր վաստակել: Վաղվա խաղն էլ բացառություն չի լինի:

Իհարկե, «Մլադա Բոլեսլավն» ու «Ռապիդը »բոլորովին տարբեր թիմեր են: Ամենայն հարգանքով «Մլադայի» հանդեպ, բայց «Ռապիդն» , իմ կարծիքով, շատ ավելի լավ ֆուտբոլիստներ ունի: Այս երկու թիմերի միջև, իհարկե, որոշակի ընդհանրություններ կան. Երկուսն էլ հարձակվողական ֆուտբոլ են ցուցադրում, սիրում են վերահսկել խաղը: Այնպես որ, շատ մրցակցային ֆուտբոլ ենք ակնկալում վաղը, իսկ ինչ վերաբերում է արդյունքին, ապա յուրաքանչյուր խաղում, որին մենք մասնակցում ենք, ակնկալում ենք հաղթանակ. վաղն էլ բացառություն չէ:

Իհարկե, ուսումնասիրել ենք «Ռապիդին», ինչպես ցանկացած այլ մրցակցի պարագայում: Լավ ենք ուսումնասիրել մրցակցին, գիտենք նրանց թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը: Իհարկե, թույլ կողմերի մասին հրապարակային չեմ խոսի, բայց «Ռապիդը» շատ ուժեղ թիմ է, հարձակվողական ֆուտբոլ է խաղում, շատ բարձր որակ ունի: Իհարկե, գիտենք, որ առավելությունը նրանց կողմն է, և մենք հարգում ենք դա, գիտենք, որ նրանք ավելի լավ թիմ ունեն, բայց ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել: Եթե ունեք կամք պայքարելու՝ ամեն ինչ կարող է տեղի ունենալ:

Ոչ միայն ինձ, այլև ակումբի և իմ տղաների համար լավ է, որ հաղթում ենք: Երբ մարդիկ քեզ հետ հույսեր չեն կապում, բայց դու գալիս և արդյունք ես ցույց տալիս: Հիմա ոչ մի ճնշում չենք զգում այսպիսի մրցաշարում: Ինչպես գիտեք, մեր նպատակը Կոնֆերենցիաների լիգայի մեծ փուլ դուրս գալն է:Յուրաքանչյուր խաղում փորձում ենք անել լավագույնը՝ հաղթանակի հասնելու համար»,-ասել է Մոտան:

«Ռապիդ» - «Նոա» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 20։45-ին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի