Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:15 23-10-2024

Քամի ցանողը փոթորիկ է հնձելու․ ԱԺ-ում իրարից ներողություն են պահանջում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պահանջեց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրի երեկվա պահվածքի համար։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հաշվի առնելով, որ քննարկման օրակարգում այլ հարց էր, Արծվիկ Մինասյանին ասաց. «Պարո՛ն Մինասյան, ես կարծում էի՝ ելույթ կունենաք, ես էլ Ձեզ ելույթով կպատասխանեմ։ Ելույթ չունեցաք, բայց ես ելույթով Ձեզ կպատասխանեմ, կխնդրեմ չլքեք դահլիճը»։

Արդեն ԱԺ ամբիոնից, ի պատասխան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ներողություն խնդրելու պահանջին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ներողություն խնդրելու մեջ ոչ մի վատ, վախենալու բան չկա, բայց ներողություն խնդրող մարդը պետք է իրեն մեղավոր ճանաչի և զգա, որ արարք է արել, որը պետք չէր անել։ «Քամի ցանողը փոթորիկ է հնձելու»,- իր խոսքում նշեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում