Ներքին 4 տարի առաջ - 17:57 12-08-2022

Երիտասարդությունն ու քաղաքականությունը չպետք է իրարից առանձնացնել. Նազելի Բաղդասարյան

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մասնակցել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած Երիտասարդության միջազգային օրվան նվիրված «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով միջոցառմանը և «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով «Երիտասարդական չկոնֆերանսին» հանդես եկել որպես հիմնական ելույթ ունեցող՝ «Քաղաքական կյանքին երիտասարդների մասնակցության կարևորությունը» թեմայով։

«Երիտասարդական նախաձեռնություններում և ակտիվությամբ Շիրակը միշտ էլ առաջամարտիկ է եղել, հիմա էլ այդպես է։ Այս հարցում շատ կարևոր է պետական ու ոչ պետական հատվածների համագործակցությունը, քանի որ համագործակցության արդյունքում են ծնվում և կյանքի կոչվում լավ գաղափարներ։ Ինձ համար կարևոր է, որ մեր երիտասարդները լինեն արժեքահենք, մեր հասարակության, մեր երկրի համար պիտանի ձեռնարկներով հանդես գան, իսկ մենք պատրաստ ենք միշտ համագործակցության, և ինքս էլ, որպես մարզպետ, բաց եմ քննարկման ու աշխատանքի։ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնին» մաղթում եմ հաջողություններ, քանի որ կենտրոնը միշտ միջավայր և մտածողություն է փոխել»,- ողջույնի խոսքում նշել է մարզպետը։

Անդրադառնալով քաղաքական կյանքին երիտասարդների մասնակցության կարևորությանը՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ երիտասարդությունն ու քաղաքականությունը չպետք է իրարից առանձնացնել, այլ հակառակը՝ ընդունել, որ երիտասարդները պետք է առավել ակտիվություն ցուցաբերեն, քանի որ քաղաքականության մեջ երիտասարդացումն անխուսափելի է, այս ճանապարհով գնացել են աշխարհի շատ երկրներ, նաև՝ Հայաստանը։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը