Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:36 21-10-2024

Ի՞նչ երաշխիքի մասին է խոսքը, դուք ո՞նց եք դա պատկերացնում. Մհեր Գրիգորյան

Պետք է հասկանանք, թե Հայաստանի քարտեզ ասելով՝ ինչ ենք հասկանում: Դրանք ԳՇ-ի քարտեզներն են, որոնք կազմվել են 1974-78 թվականներին և 1979 թվականից մտել են ուժի մեջ, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Գրիգորյանը, սակայն, նշեց, որ այդ քարտեզները միակը չեն, որոնք պետք է օգտագործել սահմանազատման գործընթացում. «Կան հարցեր, որոնք այդ քարտեզներում չկան: Ըստ էության՝ այդ քարտեզներն ամբողջական են, բայց հիմա ձեզ չեմ կարող ավելի բան ասել՝ դրա հետ կապված»:

Նա նաև բացատրեց, թե ինչ է նշանակում սահմանազատում. «Քանի որ մեր օրենսդրությունում չկա սահմանազատում տերմինը, դա կարող է նշանակել սահմանի վերականգնման գործընթաց»:

Հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանն ավարտելու է գործընթացը՝ Գրիգորյանը պատասխանեց. «Մենք բավականին երկար քննարկել ենք կանոնակարգի նախագիծ, որից հետո կողմերը դա ստորագրել են։ Մինչ այդ, ստորագրել են աշխատակարգ: Հիմա այսօրվա կանոնակարգը ստորագրել ենք: Դուք ասում եք՝ ո՞րն է երաշխիքը: Ի՞նչ երաշխիքի մասին է խոսքը, դուք ո՞նց եք պատկերացնում՝ ո՞րը պետք է լինի երաշխիքը»:

Փոխվարչապետի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումները անցնում են աշխատանքային մթնոլորտում, Ադրբեջանի կողմից որևէ ճնշում չկա:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպման ժամանակ հայտարարում, որ եթե Տավուշում սահմանազատում չանենք, պատերազմ կսկսվի, նա պատասխանեց. «Դուք հարցնում եք իմ վրա, ես էլ ասում եմ՝ իմ վրա սպառնալիք չկա»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք