Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:19 19-10-2024

Ի՞նչ խաղարկություն. «Երևան Սիթի»-ն մանիպուլացնում և խաբում է հաճախորդներին

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հայտարարել է նոր խաղարկության մասին, որն առաջացրել է բազմաթիվ հաճախորդների դժգոհությունը:

Ընկերությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 15-ից սկսած 1 ամիս շարունակ, մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ, 10.000 դրամ և ավելի միանվագ գնումներ կատարելու և վճարման մեթոդ Fast Shift էլ. դրամապանակն ընտրելու դեպքում, հաճախորդը կմասնակցի խաղարկության, որտեղ խաղարկվում է՝ 5 հատ 1.000.000 ՀՀ դրամ 10 հատ iPhone 16 10 հատ 100.000 ՀՀ դրամ: Խաղարկության ամփոփումը կլինի նոյեմբերի 22-ին:


«Երևան Սիթի» սուպերմարկետի հաճախորդներից մեկն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Oragir.News-ի հետ զրույցում բողոքեց, որ նշված ընկերության տնօրենությունը մանիպուլացրել է խաղարկությանը մասնակցելու գործընթացը:

«Դրամարկղում քարտով վճարեցի, աշխատակիցը կտրոն տվեց, ասաց՝ խաղարկության կտրոնն է, մոտեցեք մենեջերին: Մոտեցա, պարզվեց, պետք է հենց նույն սուպերմարկետում տեղադրված արկղից կտրոն հանեմ, որից հետո նոր պարզ կլինի՝ խաղարկությանը մասնակցո՞ւմ եմ, թե՞ ոչ: Կտրոնը հանեցի, բացեցի, նշված էր՝ «Շնորհակալություն»: Մենեջերն ասաց՝ ցավոք դուք չեք մասնակցում խաղարկությանը: Սա բացահայտ խաբեություն է: Ավելին, ես ինչպե՞ս համոզված լինեմ, որ այդ արկղի մեջ խաղարկությանը մասնակցելու կտրոն կա:

Կարծում եմ՝ համապատասան մարմինները պետք է ստուգումներ իրաանացնեն և Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը տուգանեն»,- դժգոհեց քաղաքացին, ապա հավելեց, որ այլևս առևտուր չի անելու նշված սուպերմարկետների ցանցից:

Քաղաքացին նաև կտրոնների լուսանկարներն է տրամադրել:


Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի լրատվական ծառայություն, սակայն, մեր զանգերն անպատասխան մնացին:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք