Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:59 18-10-2024

Նիկոլ Փաշինյանը քայլելով հասավ Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակ. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։ Փաշինյանը եղել է Ախուրյան, Անի, Ամասիա խոշորացված համայնքներում, հետևել այս համայնքներում իրականացվող շինաշխատանքներին։
Փաշինյանի վերջին կանգառը Գյումրիում էր, շրջել է բուժհաստատություններով, այնուհետև մասնակցել Ամենափրկիչ եկեղեցու բակում շատրվանի բացմանը։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանը քայլելով հասավ Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակ։

Նշենք որ Փաշինյանին քաղաքային իշխանության ներկայացուցիչները չդիմավորեցին։ Քաղաքապետը Վարդգես Սամսոնյանը հիվանդանոցում է, քաղապետի առաջին տեղակալը Լուսինե Սանոյանը արձակուրդում է( Միացյալ նահանգներում է), իսկ մյուս փոխքաղաքապետը Սուրեն Ջանոյանը տնային կալանքի տակ է։
Քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ ընդամենը ներկայություն էին ապահովում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է