Ներքին 1 տարի առաջ - 21:50 18-10-2024

Ծեծի են ենթարկել «Առյուծ-Արծիվ» երկրապահ միության Արմավիրի մարզի հրամանատարին․ նա հոսպիտալացվել է․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի 108 թաղամասի 511 հասցեի տանիքից վայր ընկնելու հետևանքով «ԳՈՒՎ հարցականով, գլխի և գոտկային հատվածի սալջարդ» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները հիվանդանոցում պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Ալիկ Մ․-ն է։

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 19։30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Բաղրամյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում Ալիկ Մ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Դավիթ Ս․-ի հետ, որի ժամանակ վերջինս ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ալիկ Մ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանություն Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Ալիկ Մ․-ն «Առյուծ Արծիվ» երկրապահ միության Արմավիրի մարզի հրամանատարն է:

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք