Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:18 03-08-2024

Երևանի կենտրոնում ծեծի են ենթարկել «Արարատ» հյուրանոցի աշխատակցին․ վերջինս հոսպիտալացվել է. shamshyan.com

Հուլիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 73-ամյա Վաչիկ Ի․-ն և հայտնել, որ ժամը 04։00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող «Արարատ» հյուրանոցում 2 կամ 3 տղամարդ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ծեծի են ենթարկել հյուրանոցի աշխատակից, Երևանի բնակիչ 41-ամյա Լևոն Չ․-ին և վնասել հյուրանոցի գույքը:

Նույն օրը «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին են զանգահարել և հայտնել, որ «դեմքի փափուկ հյուսվածքային քերծվածքներ, ճակատային հատվածի հեմատոմ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լևոն Չ․-ն:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարած անձանցից մեկը հանդիսանում է Երևանի բնակիչ 42-ամյա Առնակ Ն․-ն:

Վաչիկ Ի․-ն «Արարատ» հյուրանոցի տնօրենն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք