Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:19 17-10-2024

Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայոց ձոր, հանդիպել արցախցիների հետ

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շարունակում է այցեր կատարել Հայաստանի տարբեր մարզեր՝ արցախահայության հետ հանդիպումներ ունենալու նպատակով։Հայտնում են ՀԱԵ Արցախի թեմի ֆեյսբուքյան էջում:

Ինչպես տեղեկացնում են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից, Վրթանես Սրբազանն ու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը հոկտեմբերի 14-16-ը այցելել են Սյունիքի ու Վայոց ձորի մարզեր։ Վայոց ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ թեմերի հովանու տակ գտնվող կառույցներում տեղի են ունեցել հանդիպումներ Արցախի բռնատեղահանումից հետո վերոնշյալ մարզերում բնակություն հաստատած արցախցիների հետ։ Այցեր են կատարվել Կապան, Գորիս, Սիսիան ու Եղեգնաձոր քաղաքներ։

«Կարևոր ենք համարում արձանագրել, որ հիշյալ թեմերի առաջնորդներն ու քահանաները լիարժեք տիրապետում էին իրենց հոգևոր խնամքի ներքո գտնվող բնակավայրերում հաստատված արցախցիների սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական վիճակի մասին տեղեկատվությանը։

Մեր գոհունակությունն ու երախտագիտությունն ենք հայտնում թեմական առաջնորդներին՝ տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ հոգևոր խնամք տածելու, ինչպես նաև անհրաժեշտ պարագաներով ապահովելու համար»,- նշված է Արցխի թեմի հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք