Ներքին 1 տարի առաջ - 12:20 17-10-2024

Մարդիկ ինքնախոստովանություն արեցին, ընդ որում՝ երկու կողմից. Բագրատ Սրբազանը՝ ԱԺ միջադեպի մասին

ԱԺ-ում մեկնարկել են ընդդիմության կողմից նախաձեռնված լսումները՝ Հռչակագրի նկատմամբ ՍԴ դիրքորոշման վերաբերյալ, որին ներկա է նաև «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 15-ին ԱԺ լսումների ժաանակ Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ Սրբազանը նշեց, որ դա ընդամենը մի դրվագ էր, որն արտահատում էր պետական կառավարման համակարգի ողջ սնանկությունն ու թշվառությունը․

«Մարդիկ ինքնախոստովանություն արեցին՝ հանցագործության բացահայտում, ընդ որում՝ երկու կողմից։ Նորմալ երկրում պետք է հաղորդում ներկայացնեին, վարույթ նախաձեռնեին»,-ասաց նա։

Լրագրողները Սրբազանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հնարավոր է հանդիպի ՔՊ պատգամավորների հետ։ Բագրատ Սրբազանը նշեց, որ իրենց ցանկությունն է՝ կուզեն՝ կհանդիպի, չեն ուզի՝ չի հանդիպի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»