Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:40 12-10-2024

Իբրև թե քաղաքապետարանը պուպուշ ա, իսկ Արթուր Չախոյանը սուրբերին շառ ա անում․ Չախոյանի արձագանքը՝ Կոստանյանին

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայ Կոստանյանը արձագանքել է երեկվա «դոլարներով» անցկացրած ակցիային՝ մանիպուլացնելով հանրությանը։

Հայկ Կոստանյանը գրել է...

«Նոր գլխավոր հատակագծում Երևան քաղաքի այգիները, զբոսայգիները և պուրակները հին ձևակերպումից դուրս են եկել և ձևակերպվել են որպես ընդհանուր օգտագործման հողեր, մասնավորապես՝ զբոսայգիներ և պուրակներ, ինչը միանշանակ համապաասխանում է Հողային օրենսգրքիոր ձևակերպումներին։ Ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ առկա ձևակերպման պարագայում ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ՀՈՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵԼ ԿԱՄ ՕՏԱՐՎԵԼ»։

Հայկ Կոստանյանը, լինելով Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար, իր երկար գրած բառակապակցության շնորհիվ փորձել է մանիպուլացնել հանրությանը, իբրև թե քաղաքապետարանը պուպուշ ա, իսկ Արթուր Չախոյանը չկոռումպացված սուրբ Երևանի քաղաքապետարանի վրա շառ ա անում։

Ուրեմն, Հայկ Կոստանյանի արձագանքը ոչ մի հիմքեր չի պարունակում, քանի որ հենց Հայկ Կոստանյանն է իր հրապարակման մեջ գրել. «Ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ առկա ձևակերպման պարագայում ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ՀՈՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵԼ ԿԱՄ ՕՏԱՐՎԵԼ։»

Այսինքն մամուլի քարտուղարի արձագանքը հիմնված է ենթադրությունների վրա, այլ ոչ թե հստակ փաստերի վրա։

#գըգըմփ

Հայկ Կոստանյանի գրած հաջորդ փուչիկը.

զբոսայգիները և պուրակները հին ձևակերպումից դուրս են եկել և ձևակերպվել են որպես ընդհանուր օգտագործման հողեր, մասնավորապես՝ զբոսայգիներ և պուրակներ։

Հայկ Կոստանյանը կրկին անգամ մանիպուլացնում է հանրությանը, մեջբերելով անհեթեթ հիմնավորումներ, թե ձևակերպումները փոխվել են, բայց իր գրած ենթադրությունները ոչ մի կապ չունեն իմ գրածի կամ ասածի հետ։

Հստակ

Քանի որ Տորք Անգեղ հանրային կանաչ այգու տարածքի մեծ մասի հողի նշանակությունը նոր հաստատված գլխավոր հատակագծով փոխվել է և ճանաչվել է "Բնակավայրերի հողեր, ընդհանուր օգտագործման հողեր", դրանով իսկ ենթակա է օտարման:

Իսկ եթե Տորք Անգեղ հանրային կանաչ այգու ամբողջ տարածքը նոր հաստատված գլխավոր հատակագծում լիներ որպես "Բնակավայրերի հողեր, Զբոսայգիներ և պուրակներ", ապա այդ ժամանակ կանաչ այգու տարածքները ենթակա չէին լինի օտարման:
Դրա համար են հանրային այգու տարածքը կիսել, որ կոպեկներով դիլիմ-դիլիմ ծախեն, ոնց որ 4.288 մակերեսով հողատարածքը որի մեջ լիճ կա պետությունը ծախեց 28.950 դրամով, ու հետո ասեն, թե բա ամեն ինչ օրենքով ա, մենք գիդենք ձեր օրենքովը ոնց է լինում։....

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ