Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:45 11-10-2024

«Ջրաշխարհի Խաչիկը» «Դոմուս»-ի հրդեհի պատճառն է փնտրում

Նախորդ շաբաթ «Դոմուս» խանութ սրահի Իսակովի մասնաճյուղում բռնկված խոշոր հրդեհից հետո նոր զարգացումներ են տեղի ունենում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ «Դոմուսի» ղեկավարությունը համոզված է և ամեն ինչ անում է, որպեսզի հրդեհի պատճառը նշվի ոչ թե իրենց գործունեության հետևանք, այլ վարձակալված տարածքի էլեկտրալարերի անսարքություն։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ երկրորդ տարբերակով տարածքի սեփականատերը ստիպված կլինի փոխհատուցել «Դոմուսին» հասցված վնասը։ Հակառակ դեպքում, «Դոմուսը» պետք է փոխհատուցի տարածքի սեփականատիրոջը։

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ տարածքը պատկանում է «Ջրաշխարհ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին, և որ նա այս օրերին ապացույց է ման գալիս, թե ինչից է առաջացել հրդեհը։

«Ջրաշխարհի Խաչիկը փնտրում է իր թշնամիներին»,- գրում են սոցցանցերում։


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին