Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:30 09-10-2024

Սաշիկ Սարգսյանի լեգենդը. ինչ եղան ԱԱԾ-ի «կինոյի»` Սարյանի նկարները

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 14 անշարժ գույք, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, 5 միլիարդ 92 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ 2018թ․-ի հեղափոխությունից առաջ Հայաստանում ամեն բան կապվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ։ Մարդիկ նշում էին, թե նա 50 տոկոս բաժնեմաս ունի ամեն ինչում։ Սակայն ներկայումս, պարզվում է, Սաշիկ Սարգսյանն այդքան էլ հարուստ չէ։

2018թ․-ի իշխանափոխությունից հետո ՀՀ ԱԱԾ-ն խուզարկություն անցկացրեց Սաշիկ Սարգսյանի տանը, որի ժամանակ առգրավեցին զենք, դրամական միջոցներ։

Առգրավված իրերի մեջ, սակայն, ուշադրության առավել արժանացավ մի գեղանկար, որն ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ տարան։

Նշված կտավը Մարտիրոս Սարյանի գործերից է, որը, ըստ ԱԱԾ-ի, Սաշիկ Սարգսյանի տանը գտնվում էր անօրինական հիմունքներով։ Առաջ քաշվեց կասկած, թե այն պետության սեփականությունն է, որը վերցվել է Հայաստանի պատկերասրահներից մեկից։

Oragir.News-ը կապ հաստատեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանի հետ, պարզելու՝ արդյոք այդ գեղանկարը վերադարձվե՞լ է տուն-թանգարանին։

«Դա թանգարանինը չի, դա թանգարանի հետ որևէ առնչություն չունի»,- ասաց նա։

Ստացվում է՝ տարիներ առաջ Սաշիկ Սարգսյանի տանը հայտնաբերված կտավը, որն «ապօրինի հիմունքներով» էր գտնվում այնտեղ, չի վերադարձվել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, և հայտնի չէ, թե որտեղ է այն հիմա։ Գուցե սա հերթական շոուն էր 2018թ․-ին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան