Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:45 08-10-2024

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության նոր հեռանկարներին:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում ՄԱԿ-ի կառույցների հետ ճկուն համագործակցությունը տարբեր ուղղություններով:

Կողմերն անդրադարձել են «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) աջակցությամբ։ Այս համատեքստում կարևորվել են երիտասարդության ինդեքսի ձևավորմանն ուղղված կարողությունների զարգացումն ու այդ ուղղությամբ համագործակցության շարունակականությունը։

Քննարկվել են նաև ընթացիկ համագործակցության ծրագրերը՝ հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման, ներդրման և առողջ ապրելակերպի դասավանդման բարելավման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում ՄԱԲՀ-ն վերահաստատել է հետագա աշխատանքների իրականացմանն աջակցության պատրաստակամությունը:

Քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի