Ներքին 2 տարի առաջ - 15:36 07-10-2024

ԿԶՆԱԿ-ի քաոսը «ոգևորիչ» է․ գրոհի է նետվում Լիլիթ Մկրտչյանը

ԿԶՆԱԿ-ում տիրող խայտառակ վիճակի, ինչպես նաև տնօրենի ԺՊ-ի ենթադրյալ ապօրինի կառավարման մասին Oragir.News-ի հրապարակումը ԿԳՄՍՆ-ում լուրջ քննարկումների առիթ է հանդիսացել։

Ի դեպ, ԿԳՄՍ նախարարությունը մինչ օրս չի արձագանքում՝ ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնում 4 տարի ԺՊ-ը նշանակելը ապօրինի՞ է, թե՞ ոչ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ԿԶՆԱԿ-ի շուրջ ընթացող քննարկումներից հատկապես ոգևորված է 2020 թվականին «Հայոց պատմություն» առարկայի առարկայական չափորոշիչների խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, որին բազմաթիվ անգամներ քննադատել են թուրքական ծրագրերի մասնակցելու և «թուրքական լրտես» լինելու մեջ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Լիլիթ Մկրտչյանի հետ՝ պարզելու, թե արդյոք նման քննարկում եղե՞լ է իր հետ, լինելու դեպքում կհամաձայնի՞ դառնալ ԿԶՆԱԿ-ի տնօրեն։ Մկրտչյանի հեռախոսը, սակայն, անջատված էր։

Նշենք, որ Լիլիթ Մկրտչյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և փոխնախարար Արաքսիա Սվաջյանի մտերիմ ընկերուհին է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը