Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 15:28 05-10-2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր պահանջներն է ներկայացրել Հայաստանի խաղաղարար հայտարարությունների առիթով

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի հայտարարությունները Հայաստանի խաղաղարար դիրքորոշման մասին, «որը զինվում է հարձակողական զենքի բոլոր տեսակներով եւ Սահմանադրությունում եւ իրավական այլ ակտերում տարածքային հավակնություններ է ներկայացնում Ադրբեջանին, մանիպուլյացիա են»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի վերջին հայտարարությունը։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հաջիզադեի խոսքով՝ «Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հղում է կատարում ՀՀ Սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշմանը Հայաստանի Սահմանադրությանը այն կանոնակարգի համապատասխանության մասին, որը կարգավորում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեությունը, որպես այն բանի հաստատում, որ իրենց Սահմանադրությունում հարեւանների հանդեպ տարածքային պահանջներ չկան»։

«Ստուգելով այս հայտարարության վերաբերյալ փաստերը՝ բավական է հիշել, որ հայկական կողմը դեռ 2010թ. հունվարին չի հրաժարվել այսպես կոչված Արեւմտյան Հայաստանի հավակնություններից, երբ մանրամասն հիմնավորված էր Սահմանադրական դատարանի որոշումը սահմանադրությանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունների համապատասխանության մասին։

Հայաստանը պետք է զերծ մնա հակասական հայտարարություններից, սադրիչ բնույթի քայլերից, իր գործունեությամբ եւ իրական քայլերով ցուցադրի հարգանքը միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հանդեպ»,- ասել է նա։

Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը, բնավ չկարմրելով, խոսում է միջազգային իրավունքի նորմերից եւ որոշել է մոռանալ իր մինչեւ ատամները զինված երկրի, իր ղեկավարության մշտական ագրեսիվ հայտարարությունների, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացման, Արցախից հայ բնակչության բռնի տեղահանման, նրանց մշակույթի եւ պատմության ոչնչացման ու շատ այլ բաների մասին։ Հետաքրքիր է նաեւ այն, որ այժմ Ադրբեջանի ԱԳՆ-ն միահյուսել է նաեւ Թուրքիայի հարցը, որի համար բազմաթիվ պատասխաններ կան։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար