Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:12 05-10-2024

Ով է կտրել 45 բարդին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դավթաշենի երրորդ թաղամասի առանձնատներից մեկի հարեւանությամբ գտնվող 45 բարդի է հոկտեմբերի 3-ին հատվել։ Մեր տեղեկություններով, կտրել է առանձնատան բնակիչը, անունը՝ Վահե։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել՝ միջավայրին հասցված վնասի չափը գնահատելով 1 մլն 590 հազար դրամ։ Վարույթը փոխանցվել են Քննչական կոմիտե։

Դեպքի մասին ՆԳ բաժնին հայտնել է թաղամասի բնակիչը․ Մաշտոցի ոստիկանությունից օպերատիվ խումբ է մեկնել ու պարզել, որ բարդիները հատել են առանձնատան տիրոջ պատվերով` 15 հազար դրամի դիմաց: Դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։ Շատերը վանդալիզմ են որակում, ոմանք ասում են՝ Վահեն տնկել է բարդիները, ինքն էլ կտրում է։ Ոմանք էլ կարծում են, որ չի կարելի այդ տրամաբանությամբ առաջնորդվել, որ դա նույնն է, թե մեկն իր երեխային սպանի ու ռուսաց ցար Իվան Ահեղի նման ասի՝ ես քեզ ծնել եմ, ես էլ սպանում եմ։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում