Մշակույթ Ներքին Տեսանյութ Արդի 2 տարի առաջ - 21:30 04-10-2024

Արդի․ Արա՛, մեր թատրոնները կոչվում են ՊՈԱ՞Կ, տենց լավ չի, դրեք՝ ԱԳԼՃԿ․ Նիկոլայ Ծատուրյան

Oragir.News-ի տաղավարում հյուրընկալել ենք ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանին։

Մշակութային հարցազրույցի շրջանակներում զրուցել ենք Թատերական ինստիտուտի կրթության որակի, Հայաստանում դերասանների աշխատավարձի, Ակադեմիական քաղաքի, «Գոյ» թատրոնի ճակատագրի, ժողովրդական արտիստի արտահայտած սուր մտքերի և այլ հարցերի շուրջ։

Ծատուրյանը սրտնեղած է, տարիքի պատճառով Թատերական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը նրան 2024-ին կուրս չի տվել։

«Թատերական ինստիտուտում ես 50 տարի աշխատել եմ։ Նկատի ունենալով տարիքս՝ այսօր ինձ կուրս չեն տալիս։ Բայց տարիքը կապ չունի։ Ես դեռ տալու շատ բաներ ունեմ։ Ես խոսել եմ մեր ռեկտորի հետ և ասել՝ ջահելներին բեր։ Բայց հրաժարվել այն արվեստից, որը մենք ենք տալիս՝ դրանից խույս տալ պետք չէ»,-ասում է նա։

Ծատուրյանը նշում է, որ դեմ չէ Ակադեմիական քաղաքի գաղափարին, բայց միայն այն դեպքում, երբ բոլորի համար ապահովված կլինի տրանսպորտի հարցը։

Պրոֆեսորի խոսքով՝ նա չի սիրում մասնակցել ցույցերին։ Ծատուրյանը նշում է, որ իր դիրքորոշումը հայտնում է իր բեմադրած ներկայացումներով։

Oragir.News-ն անդրադարձավ նաև ռեժիսորի՝ 6 ամիս առաջ արած մի աղմկահարույց հայտարարությանը Եղեռնի և թուրքերի վերաբարյալ, որի ժամանակ նա ասել էր.

«Եկեք՝ մի շրջան մոռանանք Եղեռնը, թուրքերին փշի-փշի անենք»։

Հարցին, արդյոք վարչապետն այսօր իր խորհրդին է հետևո՞ւմ, Ծատուրյանը պատասխանեց.

«Դժվար՝ իմ խորհրդին հետևի։ Բայց ես նկատել եմ, որ շատերն են դրա մասին խոսում։ Ինչ ասես՝ իմ մասին գրել են։ Ես չեմ ասում՝ ընդհանրապես մոռանանք Եղեռնը, այլ այն, ինչ կատարվում է հիմա, այս շրջանում։ Այդ նույն ադրբեջանցիների հետ չէ՞ր, որ սովետի ժամանակ հայերը շատ լավ էլ ապրում էին, չարություն չկար»,- պարզաբանեց ժողովրդական արտիստը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը