Ներքին 1 տարի առաջ - 14:18 04-10-2024

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն․ տեսանյութ, լուսանկարներ

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի համատեղ մամուլի ասուլիսը։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը` Fastex-ի և Fast Bank-ի հետ համատեղ, WCIT-ի գլխավոր գործընկերներն են։

Ասուլիսին մասնակցել են Fastex-ի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը և Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։

Վահագն Բադալյանը, անդրադառնալով տարածաշրջանում այս կարևոր միջոցառումը հովանավորելու Fastex-ի նախաձեռնությանը, նշել է․

«Կարևորում ենք ինովացիաների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնֆերանսի՝ WCIT 25-րդ հոբելյանական միջոցառման անցկացումը Հայաստանում։ Սա հիանալի հնարավորություն է Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոն և մեր երկիրը դարձնել առավել մրցունակ միջազգային հարթակներում։

Այս տարի մենք ստանձնել ենք միջոցառման բացման արարողությունը կազմակերպելու կարևոր գործը»,- ասել է նա։

Միջոցառման պաշտոնական բացումը կկայանա հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում։ Hoory AI օգնականն այս տարի կլինի միջոցառման հաղորդավարի դերում՝ ներկայացնելով երեկոյի մասնակիցներին։

Ելութները կուղեկցվեն արհեստական բանականության կողմից գեներացված վիզուալ պատկերներով։ Ի դեպ, այս տարի համաժողովի հիմնական թեման արհեստական բանականությունն ու դրա ընձեռած լայն հնարավորություններն են։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազդարարի միջոցառման մեկնարկը՝ ներկայանալով առցանց ռեժիմում արհեստական բանականության կողմից ինտեգրված երաժշտությամբ։ Երեկոյի ավարտին շքեղ երաժշտական շոուով հանդես կգա համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։

«Ուրախ ենք երկրորդ անգամ Հայաստանում հյուրընկալել WCIT կոնգրեսը։ Այս տարի համաժողովի բացմանը տեսակապով ողջույնի խոսքով հանդես կգա գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը։

2019 թվականի համաժողովը հայաստանյան ՏՏ ոլորտում տեսանելի զարգացումներ է գրանցել, ինչը, վստահ եմ, որ այս տարի կրկնապատկվելու է: Շնորհակալ ենք նաև գործընկեր կազմակերպություններին, որոնք աջակցում են մեզ կազմակերպման գործում և կարևորում նման միջոցառումների իրականացումը Հայաստանում»,- ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Հոկտեմբերի 5-7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի համաժողով. կլինեն տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ քննարկումներ, որոնց ընթացքում համաշխարհային բիզնեսի առաջնորդները և ոլորտի փորձագետները կանդրադառնան բիզնես հնարավորություններին ու զարգացող շուկաներին։

WCIT 2024-ի ամբողջական օրակարգն այստեղ է։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին