Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:00 03-10-2024

Երևի պայմանավորվածություն ունեին. հարցում՝ Սրբազանի՝ Հ1 գնալու վերաբերյալ

Հոկտեմբերի 2-ին Սրբազան շարժման մասնակիցները հանրահավաքից հետո երթով գնացին Հանրային հեռուստաընկերություն։ Բագրատ սրբազանը կոչով դիմեց Հանրայինի ղեկավարությանը, որ մեկ ժամվա ընթացքում հանդիպեն իր ներկայացուցիչների հետ և քննարկեն ուղիղ եթերի պայմանները։ Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը բանակցեց երթով հեռուստաընկերություն եկած Սրբազան պայքարի մասնակիցների հետ՝ առաջարկելով իրենց ուղերձը հնչեցնել ուղիղ եթերում՝ հարցազրույցին։ Պետրոս Ղազարյանն էլ ուղիղ եթերում, տաղավարից հայտարարեց, որ սպասում է սրբազանին կամ շարժման մեկ այլ ներկայացուցչի։ Բագրատ սրբազանը ընդունեց Հովհաննես Մովսիսյանի առաջարկը, հանդես եկավ ուղերձով պատասխանեց Պետրոս Ղազարյանի հարցերին։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել՝ «Ինչո՞ւ Բագրատ Սրբազանին թողեցին Հ1»։

Հարցվածների մի մասի կարծիքով՝ Հ1-ը ճիշտ արեց, որ ընդունեց շարժման պահանջը։ «Ես ողջունում եմ այդ բանը։ Դա ցույց է տալիս, որ ժողովրդավարություն կա»,- ասաց հարցվածներից մեկը։ «Անհասկանալի է այդ ամեն ինչը։ Ես վստահություն չունեմ այս իշխանությունների հանդեպ»,- ասաց մեկ այլ քաղաքացի։ «Լավ մարդ է, դրա համար էլ թողեցին»,- կարծիք հայտնեց մեկ ուրիշը։ «Երևի հարգում են, դրա համար», նկատեց մեկ այլ անցորդ։

Որոշ քաղաքացիներ կարծիք հայտնեցին, որ դա նախապես պայմանավորված է եղել։ Հարցվածների մի մասն էլ բացառեց շարժման և իշխանությունների միջև պայմանավորվածությունների վերաբերյալ հանրային կասկածները։

Նշենք, որ Հանրայինի եթերում Բագրատ սրբազանը ուղերձով դիմեց ժողովրդին, որոմ մասնավորապես ասաց, որ «այս չարիքի իշխանությունը վերջ է գտնելու»։

Շարժման առաջնորդը նաև տեղեկացրեց իրենց առաջիկա հանրահավաքի օրվա և ժամի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո