Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 12:42 03-10-2024

Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը ավիաչվերթների սահմանափակումից հետո, ինչը կապված էր Մերձավոր Արեւելքում ստեղծված լարվածության, Իսրայելի տարածքին Իրանի հասցրած հրթիռային հարվածի հետ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Մեկ օր առաջ երկրի Քաղավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն տեղեկացրել էր, որ ավիաչվերթներն Իրանում չեղարկվել են մինչեւ հինգշաբթի առավոտ՝ կապված Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի հետ։

«Մեհրաբադ միջազգային օդանավակայանը նորից սկսել է ավիաչվերթներ կատարել դրանց սահմանափակումից հետո»,- նշվել է գործակալության հաղորդման մեջ։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև