Ներքին 2 տարի առաջ - 22:57 02-10-2024

Մաշտոցի պողոտայի 5 շենքում ջուր չկա․ համատիրությունը ձեռք է առնում բնակիչներին

Մաշտոցի պողոտայի 5, 5Ա, 5Բ շենքերում, իբր վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված, տեղի է ունեցել ջրանջատում։ Ի դեպ, համատիրությունն այս անգամ խողովակները վերանորոգելու որոշում կայացրել է ինքնուրույնաբար՝ առանց քաղաքացիների ահազանգի՝ պարզապես ելնելով նրանից, որ խողովակները փտած են։

Oragir.News-ին դիմած քաղաքացիների պնդմամբ, այս մասին քաղաքացիներին նախապես պատշաճ չի ծանուցվել։

Նախապես հայտարարել են, որ ջրանջատում լինելու է սեպտեմբերի 26-ին, բնակիչները ջուր են հավաքել, սակայն նշված օրը և հաջորդող օրերին ջրանջատում չի եղել։

Ապա մուտքի դռան վրա փակցվել է հայտարարություն, որ հոկտեմբերի 1-ին մի քանի ժամով ջուր չի լինելու։



Շենքերի ջուրը, սակայն, անջատել են այսօր առավոտյան` հոկտեմբերի 2-ին. առանց որևէ մեկին ծանուցելու համատիրության աշխատակիցները այցելել են շենք, անջատել ջրամատակարարումը, ջրագծերը վերանորոգել, ինչից հետո առանց վերականգնելու ջրամատակարարումը՝ հեռացել են։

Բնակիչների մեծ մասը մնացել է առանց ջրի, սակայն համատիրության բոլոր աշխատակիցները հրաժարվում են զբաղվել խնդրով։ Զանգերին պատասխանում են, ասում, որ ջրամատակարարումը կվերականգնվի 17։00-ին, սակայն այդպես էլ չի վերականգնվում, իսկ երկրորդ անգամ զանգելիս մարդկանց կոպտում են, հորդորում ևս մեկ անգամ ստուգել։ Գլխավոր ինժեներ Արթուր Արշակյանը, օրինակ, իրեն ուղղված զանգերին պատասխանել է, թե հիվանդ է, և այդ պահին ոչինչ անել չի կարող։

Նմանատիպ խուսափողական պատասխաններ են հնչել նաև մյուս աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում շենքը արդեն 24 ժամ է՝ ջուր չունի։

Ըստ բնակիչների` համատիրության աշխատակիցներն իրենց գործը ավարտել են, սակայն ալարել են ստուգել միացումները, ինչի հետևանքով շենքի մի մասը մնացել է առանց ջրի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը