Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:45 02-10-2024

Աշակերտները արցունքաբեր գազի հետևանքով հիվանդանոցում են, բայց 19 դպրոցի տնօրենը լռում է

Հոկտեմբերի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում: Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը դասասենյակներից մեկում արցունքաբեր գազ է բաց թողել, որի հետևանքով աշակերտներից մի քանիսը վատացել և տեղափոխվել են հիվանդանոց։

Oragir.News-ը այցելեց դպրոց, փորձեց դեպքի վերաբերյալ զրուցել դպրոցի տնօրենի հետ, սակայն վերջինս հրաժարվեց խոսել և հորդորեց բոլոր հարցերով կապ հաստատել Քաղաքապետարանի լրատվական բաժնի հետ։

Դպրոցի աշակերտներից մեկն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեպքի հետևանքով ինքնազգացողությունը վատացած աշակերտներից մի քանիսը դեռ հիվանդանոցում են․

«Երեխաներ են վատացել, կեսը ուշաթափվել են, մեկի քթից արյուն է եկել։ Մարդիկ կան, որ դեռ հիվանդանոցում են»,-ասաց դպրոցի աշակերտը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի