Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:10 01-10-2024

Պետք է նախագիծը նախ երևանցիների հետ քննարկվեր․ ճարտարապետը՝ Կասկադի մրցույթի մասին  

«Մինչև մրցույթ հայտարարելը անհրաժեշտ էր առաջադրանք գրել, որովհետև հիմա մենք քննարկում ենք երկու տարբեր նախագիծ, ես կասեի՝ նույնիսկ երեք, որոնք չունեն միասնական առաջադրանք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ անդրադառնալով Կասկադն ավարտուն տեսքի բերելու նախագծերի մրցույթին։

«Ամեն մեկն արել է ինչ-որ մի առաջադրանքի համար նախագիծ։ Այդպես հանրությանը դրել են հարցի առջև․ քննարկեք խնձորը, տանձը և նուռը։ Հնարավո՞ր է դա համադրել՝ սա մեկ։ Եվ երկրորդը՝ չենք հասկանում՝ տվյալ դեպքում նախագծերը համապատասխանո՞ւմ են նրան, ինչն ուզում է ժողովուրդը»,- ասում է ճարտարապետը։

Թարխանյանի պնդմամբ՝ սկզբում առաջադրանքը պետք է քննարկման դնեն երևանցիների կողմից, հասկանալու՝ ի՞նչ են ուզում տեսնել երևանցիներն այնտեղ։

«Այնուհետև այդ միասնական ձևավորված առաջադրանքը թող ուղարկեն երեքին, ուզում են՝ չորսին, ուզում են՝ տասին։ Բայց այն, որ քննարկվեն մի քանի տարի առաջ արված նախագծերը, մի տարի առաջ արված նախագծի հետ միասին, որոնք ունեցել են տարբեր պատմական միջավայր, տարբեր առաջադրանքներ՝ ես գտնում եմ, որ դա սխալ է, և գտնում եմ, որ առաջին հերթին պետք է դնել քվեարկության, և ժողովրդի հետ՝ հանրային ակտիվ հատվածի հետ, ովքեր հետաքրքրված են, նրանց հետ անհրաժեշտ է քննարկել առաջադրանքը։ Մինչև դա՝ ոչ ոք չի կարող հստակ ասել, թե որ նախագիծն է լավը»,- նշեց նա։

Ճարտարապետի դիտարկմամբ՝ զարմանալի է, որ ճարտարապետները մեծ թիմով գնում, մասնակցում են տարբեր տեղերում կազմակերպված նախագծերի քննարկմանը, որտեղ չկա կարևորում։

«Մեկն ասում է՝ ես ուզում եմ այստեղ նախագծել կինոթատրոն, մյուսը ասում է՝ երաժշտական սրահ, էն մյուսը՝ լողավազան։

Այսօր այլ խնդիրներ կան հանրության առջև, նախկինում այլ խնդիրներ կային և դրվում էին։

Ես համոզված եմ, որ եթե նույն առաջադրանքը դրվի պարոն Ասլան Մխիթարյանի առջև, ապա ինքը կնախագծի համապատասխան այն խնդիրներին, որոնք այսօր են ձևավորված»,- ասաց նա։

Թարխանյանը շեշտում է՝ խնդիր է, որ Կասկադին վերաբերող քննարկումներին չի մասնակցել Կասկադ համալիրի ճարտարապետը․

«Խնդիր է, որովհետև ցանկացած նախագիծ պիտի համահունչ լինի այսօրվա խնդիրներին։ Երբ ճարտարապետն աշխատում է նախագծի վրա, ինքը լուծում է հանրության կողմից ձևավորված խնդիրները։ Եթե հանրությունն այսօր չի ձևավորել խնդիրը՝ պետք է սենյա՞կ, թե՞ մարզադահլիճ, ի՞նչ պետք է նախագծի ճարտարապետը։ Իր կամքով, իր մտքով մի բան է անցել, ինքը գծում, բերում, ասում է՝ հանրությո՛ւն, դե հիմա հավանի»,- եզրափակեց նա։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակում Կասկադ համալիրն ամբողջական, ավարտուն տեսքի բերելու ներկայացված երկու նախագծի քվեարկությունն ավարտած է։

Առցանց հարթակում առաջատարը ֆրանսիական ընկերության ներկայացրած նախագիծն է։ Նշենք նաև, որ մի շարք մասնագետներ հիշեցնում են՝ Կասկադի ամբողջական նախագիծ արդեն կա, ու այլ տարբերակներ փնտրել պետք չէ, առավել ևս, որ դրանք համալիրի տրամաբանությանը համահունչ չեն։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին